«Չգիտեի, որ տղաս այս աստիճան մարդամոտ է ու շփվող». Լիլիթ Կարապետյանը` որդու հետ առաջին հանգստի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը որդու և իր մայրիկի հետ ամառային 7օրյա հանգիստն անցկացրել են Եգիպտոսում։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է իրենց հանգստի մասին։ Նրա խոսքով` աշխատանքի պատճառով է, որ 7 օրով էին մեկնել։
«Հիանալի ժամանակ ենք անցկացրել։ Մայրիկիս և որդուս հետ ընկերներիցս մեկի առաջարկով մեկնեցինք Եգիպտոս։ Վստահ էի, որ լավ ժամանակ ենք անցկացնելու և հենց այդպես էլ եղավ։ Ընտանիքիս հետ սիրում եմ պասիվ հանգիստ, ընկերներիս հետ` ակտիվ»,– ասաց Լիլիթը։
Վերջինս նշեց, որ սա իր և որդու առաջին համատեղ հանգիստն էր։ «Անչափ մեծ հաճույք եմ ստանում։ Տղաս շատ է սիրում հանգստանալ ծովափնյա քաղաքներում։ Նա ջուր շատ է սիրում, ամբողջ օրը կարող է գտնվել լողավազանում և ընդհանրապես չհոգնել։ Ի դեպ, նշեմ, որ այս հանգստի ընթացքում բացահայտել եմ որդուս։ Գիտեի, որ նա շատ մարդամոտ է, շփվող, բայց ոչ այս աստիճան։ Նա անգլերեն շատ լավ է խոսում։ Այնտեղ արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել։ Խաղալիքներ էինք գնել այնտեղից, որոնք հերթով նվիրեց նոր ընկերներին։ Մեզ հետ բերել ենք միայն այն խաղալիքը, որն այնտեղ իրեն նվիրեց մեր ընկերը։ Այնքան լավ անցավ մեր օրերը, որ որոշել ենք մյուս տարի նույնպես մեկնենք այնտեղ»,– նշեց Լիլիթը։
Շարունակությունն՝ այստեղ.