Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել ինքնագնահատական ու հաջողակ դառնալ

ՖՈՏՈ

Նորմալ ինքնագնահատականը հաջողակ կյանքի երաշխիք է: Ցավոք շատ մարդիկ տառապում են ցածր ինքնագնահատականի պատճառով:

Որտեղից է այդքան մարդկանց մոտ ցածր ինքնագնահատականը: Բոլոր պատճառները պետք է փնտրել մանկության մեջ:

Ցածր ինքնագնահատականի պատճառ հանդիսանում են առաջին հերթին մտերիմ մարդիկ և ընկերները: Ինքնագնահատականը մարդկանց մոտ ձևավորվում է մանուկ հասակում, հիմնականում 3-6 տարեկանում: Այսինքն` առաջին անգամ դպրոց է գնում արդեն ամբողջությամբ ձևավորված անհատ, որը կարողանում է ինքն իրեն գնահատել, օբյեկտիվորեն ընդունել իր ուժերն ու հնարավորությունները:

Հիմնական դերը անձի ինքնագնահատականի ձևավորման գործում խաղում են ծնողները: եթե երեխան ունի ցածր ինքնագնահատական, դրա հիմնական մեղավորները ծնողներն են, նրանց տված սխալ դաստիարակությունը: Եթե դուք զգում եք, որ  ձեր ինքնագնահատականը ցածր է, պետք չէ մեղադրել միայն ինքներդ ձեզ:

Ինքնագնահատականի բարձրացումը հեշտ չէ, բայց լուծելի է: Դուք պետք է իրականացնեք հետևյալ քայլերը:

-Հասկացեք, որ ինչ-որ մեկին մեղադրելը ելք չէ: Մեղքը ուրիշի վրա գցելով՝ դուք չեք լուծի որևէ կարևոր խնդիր: Մանուկ հասակում ձեր հետ կարող էր կատարվել ամեն ինչ, բայց այժմ դուք հասուն մարդ եք և միայն դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում ձեր կյանքի համար: Ամենակարևոր բանը, որ պետք է անեք, փոփոխվելու մասին որոշում ընդունելն է և  գործել սկսելը:

- Գիտակցեք, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ չեն կարող իրենք իրենց գնահատել ադեկվատորեն: Ձեր մասին կարծիքը դուք ձևավորում եք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքի հիման վրա:  Սակայն դա սխալ է: Ձեր մասին ադեկվատ կարծիք ձևավորելուն կարող են օգնել ձեր մտերիմներն ու հարազատները, ձեր իսկական ընկերները, որոնք միայն ձեր լավն ու բարին են ցանկանում և երբեք  ձեզ չեն խաբի:

- Վերհանելով ձեր ուժեղ կողմերը, սկսեք դրանք զարգացնել: Իսկ թույլ կողմերի վրա պետք չի ֆիքսվել: Հիշեք, որ իդեալական մարդիկ չկան և դուք նույնպես բացառություն չեք: Սովորեք գնահատել ինքներդ ձեզ նրա համար, ինչ դուք կարողանում եք անել, իսկ ինչը ձեզ մոտ չի ստացվում, վերաբերվեք հումորով:

-Թույլ տվեք ձեզ սխալվել: Յուրաքանչյուր մարդ սխալվելու իրավունք ունի: Եվ եթե ինչ-որ բան սխալ է արվել, պետք չի դրանից ողբերգություն սարքել: Կարևորը՝ ձգտել դա ուղղել ժամանակին:

-Մի ձգտեք բոլորին դուր գալ: Ձեր շրջապատում հաստատ կարող են լինել մարդիկ, որոնք վատ են տրամադրված ձեր հանդեպ: Սակայն դա նրանց խնդիրն է: Ձգտեք ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր ձեզ գնահատում են և հարգում են:

-Եթե ձեր ցածր ինքնագնահատականի պատճառը որոշ ֆիզիկական առանձնահատկություններն են, սովորեք ինքներդ ձեզ զգալ յուրահատուկ: Ամենալավատես մարդիկ կարողանում են իրենց ֆիզիկական թերությունները վերածել առավելությունների: Սովորեք նրանցից:

Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ
Ամենադիտված