Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանները, որոնք երբեք չեն վերադառնում

ՖՈՏՈ

168.am/Վերջնական բաժանումները միշտ էլ ցավոտ են։ Mirkrasoty.life-ը գրում է, որ հարաբերություններին երկրորդ շանս տալու հավանականությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ եք։

1. Խոյ։ Վերադառնալու միտք կարող է առաջանալ այն ժամանակ, երբ նախկին զուգընկերը հանդիպում է մեկ ուրիշի հետ։ Այդ դեպքում սրթնանում է մրցակցության զգացումը։ Սիրում եք որս, և, եթե այն բացակայում է, այդ ամենն այնքան էլ հետաքրքիր չէ ձեզ համար։ Ձեզ հարկավոր է ոչ այնքան նախկին զուգընկերը, որքան մրցակցության ընթացքն ու զգացումը։ Եթե նույնիսկ հաղթանակ եք տանում, հետաքրքրությունը վայրկենական կորչում է դրա հետ միասին։

2. Ցուլ։ Հնարավոր է՝ ձեզ երկար ժամանակ հարկավոր լինի՝ բաժանումը մոռանալու համար։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար բավական ծանր ու ցավով են տանում բաժանումը։ Այո՛, երկու անգամ նույն գետը մտնելը ձեզ համար չէ։ Ամեն դեպքում դուք չեք ցանկանա նմանատիպ ցավ զգալ մոտ ժամանակում։ Երբ վստահությունը կոտրվում է, այն չեք կարողանա վերականգնել։

3. Երկվորյակներ։ Ամենայն հավանականությամբ, չեք ցանկանում պարտադրող հարաբերություններ ունենալ։ Հեռանալով՝ նախկին զուգընկերները ձեզ «ծառայություն են մատուցել», և այժմ ժամանակ ունեք՝ մյուս բոլոր տարբերակներն ուսումնասիրելու համար։ Անցյալի նկատմամբ բացասական զգացմունքներ չունեք, համաձայնում եք ընկերական հարաբերությունների և նույնիսկ դեմ չեք լինի նախկին զուգընկերոջը որևէ տեղ հրավիրել, սակայն ձեր հարաբերությունների սիրային մասն ավարտված է։

4. Խեցգետին։ Ամենայն հավանականությամբ, շատ եք ցանկանում վերադարձնել անցյալը և կրկին միասին լինել։ Ներքուստ չեք համակերպվել բաժանման հետ և նույնիսկ գործադրում եք բոլոր ջանքերը, որպեսզի նախկին զուգընկերը հասկանա, թե ինչ մեծ սխալ է թույլ տվել։ Ձեզ միշտ զուգընկեր է հարկավոր՝ ինքնավստահ և հանգիստ զգալու համար։ Սիրում եք հարաբերություններ ունենալ, ոչ թե միայնակ լինել։

5. Առյուծ։ Նախորդ զուգընկերները ստիպված են լինում ներողություն ու երկրորդ հնարավորություն խնդրել, հատկապես, եթե հենց նրանք են նախաձեռնել բաժանումը։ Սակայն Առյուծի հպարտությունը նրանց թույլ չի տա այդքան արագ իրենց թագավորական կյանք վերադառնալ։ Հույս ունեք, որ նրանք կզղջան իրենց վարքագծի համար և կզգան, թե որքան վատ է առանց ձեզ։ Կարծում եք, որ նախկին հարաբերությունները մոռանալու լավագույն միջոցը նոր մեկին գտնելն է։

6. Կույս։ Հնարավոր է՝ կկարողանաք նախկին զուգընկերոջը երկրորդ շանս տալ, բայց մեծ ցանկություն չունեք։ Միշտ մտածում եք խորը վերլուծողի տեսանկյունից՝ զուգընկերը փոխվե՞լ է, թե՞ թերությունները դեռևս շտկված չեն։ Նախկին հարաբերությունները դիտարկում եք՝ որպես անհաջողություններից մեկը, և նախընտրում եք չկրկնել սխալները՝ վերջնականապես չհիասթափվելու համար։

7. Կշեռք։ Բաց եք միավորման համար այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեզ համար չափազանց լարված կամ բարդ չէ։ Եթե նախկին զուգընկերները վատ են վերաբերվել ձեզ հետ, երբեք չեք ների նրանց և երբեք երկրորդ հնարավորություն չեք տա։ Սիրում եք խաղաղ և ցիվիլ հարաբերություններ, բայց կարող եք նաև չարանալ։

8. Կարիճ։ Եթե նախկին զուգընկերները դավաճանել են ձեզ կամ խաբել, հաշտության որևէ հնարավորություն չեք դիտարկում։ Սակայն, եթե դա տեղի չի ունեցել, և ձեր միջև դեռևս զգացմունքներ կան, միավորումը հնարավոր է։ Բացի այդ՝ նախկին զուգընկերը գիտի՝ ինչ սպասել ձեզնից, ինչը դուք գնահատում եք։

9. Աղեղնավոր։ Ո՛չ, դուք չեք ցանկանում որևէ բան վերականգնել։ Ձեզ հետաքրքիր է առաջ շարժվել և հանդիպել նոր մարդկանց։ Ունեք սեփական բարոյական նորմերը, որոնք նախկին զուգընկերը, ամենայն հավանականությամբ, խախտել է։ Առանձնապես չեք անհանգստանում միայնության պատճառով, քանի որ հեշտությամբ եք նոր ծանոթություններ հաստատում։ Նախկին զուգընկերոջը լավագույնն եք ցանկանում, բայց չեք պատրաստվում մտածել, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել։

10. Այծեղջյուր։ Հնարավոր է՝ պատրաստ եք վերադառնալ թարմացված հարաբերությունների, եթե նախկին զուգընկերը համաձայն է աշխատել ինքն իր վրա։ Փոփոխություններ դանդաղ եք անում, պետք է համոզված լինեք, որ ճիշտ որոշում եք կայացնում։ Որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի ձեզ նորից զույգ զգաք, քանի որ անընդհատ որոնելու եք զուգընկերոջ թերությունները։

11. Ջրհոս։ Նախկին զուգընկերոջ մոտ վերադառնալը ձեզ անարդյունավետ գործ է թվում։ Ինչո՞ւ կրկնել այն, ինչ նախկինում չի աշխատել։ Ժամանակն է՝ առաջ շարժվել։ Եթե կրկին միանաք, մեծ է հավանականությունը, որ բուռն զգացմունքներ և նույնիսկ արցունքներ կունենաք։

12. Ձկներ։ Պատրաստ եք տալ թե՛ երկրորդ, թե՛ երրորդ, թե՛ չորրորդ հնարավորությունը։ Իրականում այնքան եք ցանկանում վերադառնալ նախկին զուգընկերոջ գիրկը, որ երբեմն թվում է, թե ամնեզիայով եք տառապում և չեք կարողանում հիշել՝ ինչու եք բաժանվել։ Միշտ պատճառներ եք գտնում, թե ինչու ամեն ինչ լավ չստացվեց։ Եթե ձեզ դավաճանել են, կհամոզեք ինքներդ ձեզ, որ զուգընկերը փոխվել է։ Եթե հարաբերություններում երջանիկ չեք եղել, կսկսեք մտածել, որ նոր փորձն առավել հաջող կլինի։

Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ
Ամենադիտված