Իրաքի վարչապետը հայտարարել է Մոսուլի ազատագրման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին շնորհավորել է իրաքյան զորքերին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, «Իսլամական պետության» խմբավորման գրոհայիններից ազատագրելու առթիվ:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ ճակատամարտը քաղաքի համար սկսվել էր 2016-ի հոկտեմբերի 17-ից: ԻՊ գրոհայինները գրավել էին Մոսուլը 2014-ի հունիսին: Դրանից հետո ջիհադիստները վերահսկողության տակ էին վերցրել Իրաքի ու Սիրիայի մեծ հատված, որի վրա ստեղծվել էր այսպես կոչված խալիֆաթը: Սակայն վերջին 10 ամսում ԻՊ-ն ստիպված է նահանջել Իրաքի կառավարական զորքերի ճնշման տակ: Մարտերին նաև մասնակցել են քրդական փեշմերգայի մարտիկները, շիա աշխարհազորայինները և արաբ սուննիների ջոկատները: Հարձակմանը օգնում էր ավիացիան և ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի ռազմական խորհրդականները: