Այս 10 ամսական փոքրիկը 18 կգ է (լուսանկարներ)
ՖՈՏՈԻնչպես գրում է Daily Mail-ը, Հնդակաստանի Ջարխանդ նահանգում ապրող այս 10 ամսական փոքրիկը 18 կգ է: Նրա անունը Ալիյա Սալեմ է: Փոքրիկը ծնվել է 4.5 կգ քաշով և 4 ամիս անց սկսել է գիրանալ: Երեխայի քաշն այժմ հավասար է 6 տարեկան աղջկա քաշի:
10 ամսական փոքրիկի հարազատները մտահոգված են երեխայի առողջությամբ: Նա լուրջ բժշկական հսկողության կարիք ունի, սակայն ծնողներն աղքատության պատճառով չեն կարողանում նրան անհրաժեշտ որակյալ դեղամիջոցներով ապահովել: