Ամենահեշտ սիրահարվող կենդանակերպի նշանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ168.am/
1՝ Աղեղնավոր։ Աղեղնավորները չեն ապրում, եթե չեն սիրում։ Կյանքն առանց սիրո նրանց անհետաքրքիր և ձանձրալի է թվում։ Թվում է, թե նրանք սիրահարվում են ամբողջ կյանքի համար։ Բայց հենց հորմոնների ազդեցությունը թուլանում է, Աղեղնավորները սկսում են նոր զոհ փնտրել։ Զարմանալի է, բայց այսքան հեշտ սիրահարվելու հետ մեկտեղ՝ Աղեղնավորները նաև ամուսնանում են։
2՝ Երկվորյակներ։ Սիրահարվում են կայծակնային արագությամբ, մոտավորապես՝ ամսվա ընթացքում մեկ անգամ։ Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկեղծորեն հավատացած են, որ դա հենց այն մարդն է, ում նրանք ամբողջ կյյանքում փնտրել են։ Պարզապես Երկվորյակների էությունը, ինչպես նաև նրանց նախընտրությունները փոխվում են լույսի արագությամբ։ Այդ պատճառով էլ արդեն վաղը նրանք կարող են սիրահարվել բոլորովին այլ մարդու։
3՝ Կշեռք։ Հաճախ Կշեռքներն իրենք չգիտեն, թե ինչ են ուզում։ Հենց որևէ մեկը փոխադարձ զգացմունքներ է ունենում նրանց հանդեպ, Կշեռքները կորցնում են հետաքրքրությունը։ Նոր զոհի վրա կենտրոնանալով՝ նրանք նույն արագությամբ սառչում են, երբ փոխադարձ զգացմունքների են հասնում։ Եվ այսպես շարունակվում է անընդհատ։
4՝ Առյուծ։ Առյուծներն առավել հաճախ թույլ են տալիս սիրել իրենց, քան իրենք են սիրահարվում։ Իհարկե, նրանք ևս սիրահարվում են, ընդ որում, բավական հաճախ։ Բայց այդ զգացմունքը կարող է շարունակվել մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս… հետո ամեն ինչ ավարտվում է, հետաքրքրությունը՝ ևս։
5՝ Ձկներ։ Կենդանակերպի այս նշանի նեկայացուցիչները չեն կարող ապրել առանց սիրո։ Նրանց համար այնքան էլ կարևոր չէ, թե ով է սիրո օբյեկտը։ Կարևոր է միայն, որ նա լինի։ Եթե այդ օբյեկտը բացակայում է, Ձկներն այնքան էլ չեն տխրում, նրանք կարող են հեշտությամբ սիրահարվել սեփական երևակայությանը։Հարաբերություններում Ձկները տրվում են ամբողջությամբ։
6՝ Ջրհոս։ Ջրհոսներն ապրում են ծայրահեղություններում։ Նրանք կարող են տարիներով սիրահարվել առաջին հանդիպած անձին, բայց կարող են տարիներով մանրակրկտորեն զոհ ընտրել՝ զգուշանալով, որ որևէ սխալ բան տեղի չունենա։
7՝ Ցուլեր։ Կենդանակերպի այս նշանի ներայացուցիչները սիրահարվում են իրենց համար, և սիրո օբյեկտը հաճախ չի իմանում Ցուլերի զգացմունքների մասին։ Նրանք սիրահարվում են էյֆորիայի, հաճելի էմոցիաների համար։ Նրանց համար այդքան էլ կարևոր չեն հարաբերությունները, հանդիպումները, ընդհանուր կենցաղը։
8՝ Խեցգետին։ Սիրում են հանգիստ կյանք, այդ պատճառով էլ սերը մի կողմից՝ վախեցնում է նրանց։ Նրանք կարծում են, որ զգացմունքները կարող են խանգարել նրանց հարմարավետ աշխարհին։ Մյուս կողմից՝ Խեցգետինները մանուկ հասակից երազում են ընտանիքի, երեխաների մասին։ Այդ պատճառով էլ հանդիպած յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում են սեփական երեխաներին, ապա՝ ծնողին, և սիրահարվում։ Իսկ հանդիպած մարդիկ կարող են շատ տարբեր լինել։ Արդյունքում՝ ամբողջ կյանքում Խեցգետինները տանջվում են հեշտ սիրահարվելու իրենց հատկության պատճառով։
9՝ Խոյ։ Ոմանք պնդում են, թե սիրո զգացումը խորթ է Խոյերի համար։ Իրականում այդպես չէ։ Խոյերն աներեր են, կամակոր, ուժեղ և հպարտ։ Նրանց խոցելի կարող է դարձնել միայն մի բան՝ սիրահարվածությունը։ Դա է պատճառը, որ նրանք վախենում են սիրուց, ինչպես կրակից, և հանդիպելով որևէ մեկին՝ մանրակրկիտ վերլուծում են հարաբերությունների բոլոր առավելություններն ու թերությունները։ Եթե դրական կողմերն էականորեն գերազանցում են բացասականին, Խոյերն ամբողջությամբ հայտնվում են զգացմունքի ճիրաններում։
10՝ Կարիճ։ Հազվադեպ են սիրահարվում, բայց դիպուկ։ 2-3 կրքոտ սիրավեպ ունենալով՝ նրանք կարողանում են գտնել միակին և հավատարիմ մնում նրան մինչև իրենց կյանքի վերջին օրը։
11՝ Այծեղջյուր։ Երիտասարդ տարիներից ունենում են իդեալի կերպար և բոլորին համեմատում նրա հետ։ Եթե իդեալը գտնված է, Այծեղջյուրը պատրաստ է հանգստանալ, այդ մարդու հետ անցկացնել ամբողջ կյանքը։ Ամենահետաքրքիրն այն է, որ Այծեղջյուրները բավական համառ են իրենց որոնումներում և վաղ թե ուշ գտնում են իրենց իդեալին։
12՝ Կույս։ Սիրում են մեկին։ Հաճախ ամբողջ կյանքն անցկացնում են այն միակի հետ, ում վաղ երիտասարդության տարիներին են հանդիպել։ Բայց չի կարելի մոռանալ նաև, որ Կույսերը կարող են նաև դավաճանել. նրանք կարծում են, որ սեռական հարաբերությունը պարզապես ֆիզիկական վարժություն է և բազմազանություն։