Ինչպես լինել ուժեղ կին, որը պետք է տղամարդուն
ՖՈՏՈ168.am/Նախ և առաջ՝ եղիր ուժեղ: Մի խոսիր այն մասին, թե դու ինչքան ուժեղ ես: Ուղղակի եղիր այդպիսին: Համբերատարությամբ հաղթահարիր դժվարությունները, լուծիր քո պրոբլեմները: Ինչպես ասվում է, մի եղիր շուն, որը հաչում է, այլ եղիր շուն, որը կծում է:
Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Հանդիպիր ընկերներիդ հետ, եթե նույնիսկ նրանք դուր չեն գալիս նրան: Ունեցիր քո կարծիքը, եթե նույնիսկ այն չի համընկնում նրա տեսակետի հետ:
Եղիր անկախ: Չկա ոչինչ ավելի սեքսուալ, քան, երբ մարդ կարողանում է հոգ տանել ինքն իր մասին: Հարաբերությունները պետք է լինեն զուգընկերություն, այլ ոչ թե՝ մեկը մյուսից կախվածություն:
Ինչ-որ բան ներմուծիր հարաբերությունների մեջ և նույն բանը պահանջիր նրանից: Հասկացիր քո գինը և այն, որ դու ինչ-որ բան ներմուծում ես ձեր հարաբերությունների մեջ: Մի հանդուրժիր նրան, ով ուղղակի օգտագործում է քեզ և ոչինչ չի տալիս:
Գնա փոխզիջման: Եղիր ինքնավստահ, մի եղիր հեշտ որս, բայց իմացիր սահմանը՝ երբ պետք է ինչ-որ բան պնդել, իսկ երբ կարելի է զիջումների գնալ:
Ասա այն, ինչ մտածում ես, և մտածիր, թե ինչ ես խոսում: Մի խոսիր ակնարկներով, եղիր ուղիղ, և ի պատասխան՝ պահանջիր նույնը:
Մի եղիր խանդոտ: Հարաբերությունները հիմնված են վստահության վրա: Դու կամ վստահում ես նրան, կամ՝ ոչ: Եթե ոչ, ապա դա պրոբլեմ է: Նշանակում է՝ այդ մարդը քոնը չէ: Եթե վստահում ես, պետք է հենց դրա վրա էլ վերջակետ դնել: Դու արժանի ես լուրջ հարաբերությունների: Նա, ով դրան պատրաստ չէ, չարժե քո ժամանակը:
Մի հանդուրժիր անհարգալից վերաբերմունք: Քեզ պետք է նա, ով կպայքարի քեզ համար, այլ ոչ թե քո դեմ: Հարգանքով վերաբերվիր նաև դու նրան:
Եղիր վստահելի: Պահիր խոսքդ, կատարիր խոստումներդ, կամ հիմնավորիր, թե ինչու չես կարողացել կատարել: Ակնկալիր նույն բանը նաև նրանից:
Քեզ համար հոբբի գտիր: Եղիր սեփական հետաքրքրություններով կին և ժամանակ հատկացրու դրանց:
Նպատակ դիր: Եվ հասիր դրան: Եղիր ամբիցիաներով կին: Պարտադիր չէ սարեր շուռ տալ, բայց չի կարելի նաև դոփել նույն տեղում:
Մոտիվացրու նրան: Եղիր ազնիվ, աջակցիր նրան: Դու կարող ես նրա համար դառնալ առաջին այդպիսի մարդը:
Կարողացիր պաշտպանել ինքդ քեզ: Եթե դու հարգում ես քեզ, նա նույնպես կհարգի:
Ընդունիր օգնություն, երբ այն պետք է: Միայն ուժեղ մարդիկ կարող են խոստովանել, երբ իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում, և օգնություն խնդրել:
Կազմիր օրակարգ և հետևիր դրան: Եթե դու պլաններ ունես կամ ուղղակի հանդիպում ընկերուհուդ հետ, մի հետաձգիր այն նրա համար: Նա կհարգի քո պատասխանատվության զգացումը:
Եղիր գեղեցիկ: Դու գեղեցիկ ես, դրա համար էլ քեզ համապատասխան պահիր: Ոչ մեկի թույլ մի տուր հակառակը համոզել քեզ: