10 արտասովոր փաստեր Կենդանակերպի Ձկներ նշանի մասին
ՖՈՏՈ168.am/Ձկներն ինքնին բավականին արտասովոր մարդիկ են, դրա համար էլ Կենդանակերպի այս նշանի հետ կապված են բազում հետաքրքիր փաստեր, որոնց մասին գիտեն բավականին սահմանափակ քանակությամբ մարդիկ:
Ձկների բնավորությունը
Շատերը Ձկների մասին ասում են, որ նրանք մեր մոլորակից չեն: Իսկապես, այս մարդիկ որոշ իրավիճակներում իրենց շատ տարօրինակ են պահում: Օրինակ, նրանք միշտ շատ տարօրինակ են խոսում: Դուք երբեք չգիտեք, նրանք սարկազմո՞վ են խոսում, թե՞ լուրջ: Բոլոր մարդկանց նման նրանք դառնում են միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ վատ է:
Ձկների համար աշխարհը գեղարվեստական պատկերասրահ է: Մարդկանց նրանք գնահատում են՝ ինչպես նկարը, որտեղ կարևոր է ոչ միայն՝ արտաքինը, այլ նաև՝ բնավորությունը: Նրանց միշտ ձգում է յուրաքանչյուր արտասովոր բան, դրա համար էլ հաճախ նրանք դառնում են արվեստի լավ գործիչներ, դերասաններ, երաժիշտներ:
10 արտասովոր փաստ Ձկների մասին
1. Ձկներն էմոցիոնալ և էներգետիկ պլանում ամենա ոչ ստանդարտ մարդիկ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, վիրավորել, ուրախացնել, տխրեցնել կամ երջանկացնել: Նրանք կարող են շատ ուրախանալ անվճար երթևեկության համար և ահավոր տխրել վատ եղանակի պատճառով:
2. Ձկները Կենդանակերպի թմրամոլ նշանն է: Նրանք շատ արատներ և թուլություններ ունեն: Թմրամոլների, ալկոհոլամոլների, ինչպես նաև մոլի ծխողների մեջ ամենից շատը Ձկներն են: Դա պրոբլեմներ է ստեղծում նրանց առողջության համար, սակայն նրանք հիմնականում կարողանում են հաղթահարել իրենց թուլությունը:
3. Ձկները կամ ամեն ինչ թողնում են հետոյին, կամ որոշում են ամեն ինչ միանգամից անել և ազատվել տառապանքներից: Նրանք անընդհատ կանգնած են ընտրության առջև:
4. Ձկները չեն օգնում ոչ մեկի, նրանք միայն կարեկցում են: Նրանք նույնիսկ խորհուրդ չեն կարողանում տալ, չնայած երբեմն հանճարեղ մտքեր են արտահայտում: Դա եսակենտրոնություն չէ: Նրանք իրենց պրոբլեմներն էլ են այդպես լուծում. կարեկցում են և խղճում են իրենք իրենց:
5. Խոստումը Ձկների համար ոչինչ չի նշանակում: Նրանք խոստանում են, բայց հետո դա կատակի են վերածում և չեն կատարում: Այստեղ նույնպես ոչ մի չարամտություն չկա, ուղղակի Դուք երբեք նրանց չեք կարող բացատրել, որ խոստումը պետք է կատարել: Նրանք չեն հասկանա, որովհետև նրանց էությունն է այդպիսին:
6. Եթե Դուք հարցնեք Ձկներին, թե ինչ են նրանք անելու երեք շաբաթ հետո, հինգշաբթի ճաշից առաջ, նրանք Ձեզ անպայման կպատասխանեն: Իհարկե, դա այդքան էլ այդպես չէ, բայց նրանք իսկապես միշտ զբաղված են: Ոչ ոք չգիտի, նրանք այդպես ծաղրո՞ւմ են, թե՞ իրոք պլանավորում են գրավել Տիեզերքը:
7. Տիեզերքը գրավեցի՞ք: Շատ լավ: Հիմա այնտեղ պետք է տարածել քաոս և անկարգություն: Ձկները կարող են քաոսի վերածել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր սենյակ:
8. Ձկներն ապրում են ֆանտազիաներով: Նրանք իրենց համար պատկերում են մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Այդ պատճառով էլ Ձկները հաճախ վրդովված են լինում կյանքից, չէ՞ որ աշխարհը շատ հեռու է նրանց պատկերացրած իդեալից:
9. Այս մարդիկ կարողանում են կատակել: Բայց հետաքրքիր փաստ. Ձկների կեսը կատակում են շատ լավ, իսկ մյուս կեսն ընդհանրապես զրկված են հումորից, բայց շատ վարակիչ ծիծաղում են լավ կատակի վրա:
10. Ձկները Կենդանակերպի մյուս նշաններից ավելի հաճախ են մտածում ինքնասպանության մասին, բայց երբեք մինչև վերջ չեն հասցնում իրենց մտածածը: Նրանք ուղղակի վախենում են, դրա համար էլ գրեթե 100 տոկոս դեպքերում դա մնում է ուղղակի միտք: