Հուլիսի 13-ի օրվա աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ: Այսօր չափազանց զբաղված կլինեք։ Օրվա ընթացքում հանգստանալու ժամանակ չեք ունենա, և դա կազդի ձեր ու ձեր սիրելիների հարաբերությունների վրա։ Փորձեք ազատ ժամանակ գտնել ու սիրելիների հետ անցկացնել։
Ցուլ: Այսօր շատ էներգիա կունենաք, որը պետք է ինչ-որ օգտակար գործի մեջ ներդնեք։ Փորձեք զբաղվել այն ամենով, ինչ վաղուց եք ցանկանում։ Երեկոյան հետաքրքիր ծանոթություն է սպասվում։
Երկվորյակ: Այսօր պետք չէ նոր ծրագրեր կազմել։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկն աշխատանքի առաջարկություն անի, սակայն պետք է հրաժարվել։ Այսօր պետք է մտածեք միայն ներկա իրավիճակի մասին և քայլեր ձեռնարկեք, որպեսզի ամեն բան ուղղվի:
Խեցգետին: Այսօր բավականին տարօրինակ օր կունենաք։ Օրվա առաջին կեսը ոչնչով չի առանձնանա, սակայն երեկոյան չափազանց զբաղված կլինեք։ Ոչ մի վայրկյան չեք կարողանա հանգստանալ, ինչն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեզ վրա։
Առյուծ։ Այսօր ինչ-որ մեկը կփորձի խաբել ձեզ ու գումար շորթել։ Պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի թույլ չտաք նրան անել դա։ Հաշվեք ձեր գումարն ու ոչ ոքի պարտքեր մի տրամադրեք։ Նախընտրելի է օրը վստահելի մարդկանց հետ անցկացնել։
Կույս: Այսօր չափազանց եսասեր կլինեք, ինչն էլ կխանգարի մարդկանց հետ շփման մեջ։ Հնարավոր է, որ ոմանք հիասթափվեն ձեզնից։ Եթե չեք ցանկանում բոլորի հետ փչացնել ձեր հարաբերություններն, ապա ավելի հանդուրժող եղեք։
Կշեռք: Այսօր նոր մտքեր ու գաղափարներ կունենաք։ Այսօր համապատասխան օր է դրանք բոլորը կյանքի կոչելու համար։ Գտեք այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան օգնել ձեզ ու խորհուրդներ տալ։ Այսօր միայնակ գործել խորհուրդ չի տրվում։
Կարիճ: Այսօր մարդկանց հետ հանդիպելու ցանկություն չեք ունենա։ Հնարավոր է, որ ցանկություն առաջանա օրը տանն անցկացնելու։ Թույլ մի տվեք ինչ-որ մեկին դեմ գնալ ձեր ցանկություններին ու կառավարել ձեզ։
Աղեղնավոր: Այսօր ինչ-որ բան սխալ կհասկանաք, ինչն էլ կխանգարի ձեզ օրվա ընթացքում։ Փորձեք հնարավորինս ուշադիր լինել, հակառակ դեպքում անհարմար իրավիճակում կհայտնվեք։ Օրը դրական կլինի։
Այծեղջյուր: Այսօր բավականին ցրված կլինեք, ինչն էլ օրվա ընթացքում կխանգարի ձեզ։ Փորձեք հավաքել մտքերն ու կենտրոնանալ։ Օրը բարդություններով ու դժվարություններով լի կլինի, սակայն, եթե հաջողվի կենտրոնանալ, ապա ամեն բան կկարողանաք հաղթահարել։
Ջրհոս: Այսօր պետք է վստահեք ձեր նախազգացումներին։ Միայն ներքին ձայնը չի խաբի ձեզ։ Օրվա ընթացքում ոչ ոքի վստահել պետք չէ, արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում։ Օրվա վերջում փոքրիկ անակնկալ է սպասվում։
Ձկներ։ Այսօր պետք է ժամանակ հատկացնեք ձեր բարեկամներին։ Նրանք ձեր օգնության կարիքն ունեն, իսկ դա նշանակում է, որ պետք է ամեն բան անեք նրանց աջակցելու համար։ Օրվա երկրորդ կեսը ինքներդ ձեզ նվիրեք։ Փորձեք հանգստանալ ու սեփական խնդիրների մասին մտածել։