Հիմա յուրաքանչյուրը կարող է պատրաստել հավը KFC-ի 1940թ. գաղտնի բաղադրատոմսով
ՖՈՏՈ168.am/Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակեց այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
Ահա և լեգենդար բաղադրատոմսը, ըստ որի կարելի է պատրաստել ամենահամեղ հավը:
Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե: Թրջելու համար ժամանակը՝ 20-30 րոպե: Տապակելու համար ժամանակը՝ 15-18 րոպե:
Բաժինների քանակը՝ 4:
Բաղադրիչները.
1. Ալյուր – 2 բաժակ
2. Աղ – 2/3 ճ/գ
3. Ուրցի չոր տերևներ – 1/2 ճ/գ
4. Ռեհանի չոր տերևներ – 1/2 ճ/գ
5. Խնկածաղկի (սուսամբար) չոր տերևներ – 1/3 ճ/գ
6. Նեխուրի աղ – 1 ճ/գ
7. Աղացած սև պղպեղ – 1 ճ/գ
8. Չոր մանանեխ – 1 ճ/գ
9. Կարմիր քաղցր պղպեղ – 4 ճ/գ
10. Սխտորի աղ – 2 ճ/գ
11. Աղացած կոճապղպեղ – 3 ճ/գ
12. Աղացած սպիտակ պղպեղ – 3 ճ/գ
13. Անյուղ սերուցք – 1 բաժակ
14. Հարած ձու – 1 հատ
15. 1 հավ՝ կտրատված մասերի
16. Կանոլայի յուղ
Պատրաստման եղանակը.
1. Տարայի մեջ խառնել ալյուրը և բոլոր համեմունքները:
2. Մեկ այլ տարայի մեջ հարել սերուցքը և ձուն: Հավը թրջել այդ խառնուրդի մեջ 20-30 րոպե:
3. Հանել սերուցքային խառնուրդից և սպասել մինչև ավելցուկը հոսի: Թաթախել հավը ալյուրի և համեմունքների խառնուրդի մեջ, թափահարել ավելցուկը: Դնել հավը ցանցի վրա և թողնել 20 րոպե:
4. Քանի հավը հանգստանում է, հաստ պատերով կաթսայի մեջ 7-8 սմ յուղ լցնել և տաքացնել մինչև 175 աստիճան: Երբ տաքությունը հասնում է 175 աստիճանի, իջեցնել կրակը միջին բարձրության: Տապակել 3-4 կտոր հավ 15-18 րոպե: Տապակելիս շրջել 1 անգամ: