Ռումինացի «ոստիկանները» Բարսելոնայում գումար են շորթում ասիացի զբոսաշրջիկներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարսելոնայում խարդախության նոր տեսակ է ի հայտ եկել, որով, ինչպես հայտնել է 20 minusot պարբերականը, հիմնականում Ռումինիայից ժամանած քաղաքացիներն են զբաղվում:
Ռումինացիների խումբը, ըստ այդմ, Բարսելոնայում մոտենում է զբոսաշրջիկների եւ գումար շորթում նրանցից` ներկայանալով որպես ոստիկաններ: Ավելին` ինչպես փոխանցում է Lenta-ն, ավազակների խմբի հետ լինում է նաեւ եւս մեկը, ով ներկայանում է որպես սովորական զբոսաշրջիկ եւ ծանոթանում նախապես ընտրված զոհի հետ: Դրանից հետո նրանց են մոտենում կեղծ ոստիկանները եւ պահանջում բացել պայուսակներն ու գրպանները` զննելու համար: Երբ «վախեցած» կեղծ զբոսաշրջիկը, որպես կաշառք, գումար է տալիս կեղծ ոստիկաններին, զոհը նույնպես որոշում է այդ կերպ ազատվել «իրավապահներից»:
Առավել հաճախ այս գործողությունները տեղի են ունենում Բարսելոնայի զբոսաշրջային թաղամասերում` ոստիկանության բաժանմունքներից հեռու: Որպես կանոն` նման սխեմայի զոհ են դառնում ասիացի զբոսաշրջիկները: