Ճապոնիայում անձրևների հետևանքով տարհանում են քաղաքներից մեկի բնակչությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Ինույամա քաղաքում տեղացող հորդառատ անձրևների պատճառով բնակիչներին տարհանում են: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Киодо գործակալությանը:
Քաղաքում տեղատարափ անձրևներ են, ընդամենը 1 ժամում տեղումների մակարդակը հասել է 120 մմ-ի, ինչն առաջացրել է սողանքի վտանգ:
Ըստ աղբյուրի՝ անցած շաբաթ հեղեղումների հետևանքով հարավ-արևմտյան հատվածում գտնվող Կյուսյու կղզում սողանքներ են եղել: Տարերային աղետի հետևանքով մահացել է 30 մարդ, մեկ տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:
Նշվում է նաև, որ Ինույամա քաղաքը, որը գտնվում է Այտի շրջանում, ունի 74 հազար բնակիչ: