«Հեռուստադիտողն ինձ նոր կերպարով է տեսնելու». Յուլիա Ֆինկը` «Դեպի երազանք» հեռուստանովելում իր կերպարի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Յուլիա Ֆինկը «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելում մարմնավորում է Նելլի կերպարը։ Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսի մայրն է։ Tert.am Life–ի հետ զրույցում Յուլիան բացահայտեց իր կերպարի մասին։
«Նելլին սառը, դաժան կերպար է։ Նա ունի ներքին խնդիրներ, որն էլ իրեն այդպիսին է դարձրել։ Իր բացասական արարքները ինչ–որ տեղ ես արդարացնում եմ, քանի որ ոչ մի մայր էլ չի ցանկանա իր որդուն տեսնել խաբված։ Նա ամեն գնով պայքարում է դրա համար։ Չնայած նրա, որ Նելլին բացասական կերպար է, կրթված ու շատ դաստիարակված է մեծացրել իր երեխաներին»,– ասաց Յուլիան։
Դերասանուհին նշեց, որ այս դերն իր համար նորություն էր։ «Ես շատ դերեր եմ մարմնավորել, բայց այս կերպարն մյուսներից տարբերվում է։ Հեռուստադիտողն ինձ նոր կերպարով է տեսնելու։ Այդքան էլ հեշտ չէր խաղալ բացասական կերպար»,– հավելեց նա։
Շարունակությունն՝ այստեղ.