Սահման չունենալը դժվարեցնում է ԵՏՄ-ի առավելություններից օգտվելը. Մինասյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆArmtimes.com-ը գրում է.
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան թե՛ նորմատիվ բազաների միասնական ձեւավորման, եւ թե՛ նաեւ առանձին դեպքերում այն իրավասությունները, որոնք վերապահվում են Եվրասիական տնտեսական հանձնաժոողովին իր իրավասությունների ներքո ընդունվող փաստաթղթերի ներդրմանն առանձին երկրների մասով»,- այս մասին «Էլիտ պլազա» բիզնես կենտոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով այսօր մասնակցում է ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստին:
Նախարարի խոսքով՝ այդ խորհրդատավական քննարկման հիմնական նպատակն այն է, որ հստակեցում մտցվի այն հարցերում, որոնք առաջացել են տեխնիկական կանոնակարգերի ընդունման, դրանց կիրառման, մեկնաբանման, անդամ երկրների առեւտրի խթանման վերաբերյալ:
«Կան առանձին հարցեր, որոնք կապված են հայկական ապրանքները ռուսական շուկայում կամ անդամ երկրների շուկայում իրացման հետ, որի ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Հայաստանի արտադրողների կամ արտահանողների համար: Այսպիսի հարցերի քննարկումներն են, որոնք պետք է միասնական մոտեցում ձեւավորեն եւ իջեցվի համապատասխան հանձնաժողվի կողմից անդամ երկրներին, իսկ արդեն երկրներն իրենց իրավասու մարմինների կողմից համապատասխան ներքին օղակներին, որպեսզի ավելորդ վարչարարական միջամտություններ թույլ չտան եւ հնարավոր լինի ապրանքների առեւտուրն իրականացնել առանց խոչընդոտի»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ նշելով, որ կարեւոր հարցերից մեկը, որը քնարկելու են` ԵՏՄ երկրներից դուրս ստեղծված ապրանքների` դեպի ԵՏՄ ներմուծումանն է վերաբերելու:
«Ինչ վերաբերվում է ԵՏՄ երկրների հետ սահման չունենալուն, ապա բնական է, որ դա էականորեն դժվարեցնում է այն հիմնական առավելություններից օգտվելու հնարավորությունը, որ կարող էր լինել, եթե միասնական սահման լիներ, բայց դա չի վերացնում հնարավորությունը, որ մենք կարող ենք իսկապես օգվել ԵՏՄ-ի մեծ շուկայից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: