Կակաոյի դիմակը՝ բոտեքսի փոխարեն
ՖՈՏՈ168.am/Կանանց մեծամասնությունը հասուն տարիքում մտածում է բոտեքսի դիմելու մասին: Սակայն մինչև բոտեքսին անցնելը, խորհուրդ ենք տալիս փորձել keepyourbody կայքի առաջարկած դիմակը, որը, ըստ կայքի՝ հարթեցնում է կնճիռները և ձգում է մաշկը յուրաքանչյուր բոտեքսից էլ լավ:
Դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է ավոկադո, մեղր, դարչին և կակաո:
Կակաոն ունի հակաօքսիդանտ հատկանիշներ, այն խթանում է կոլագենի արտազատումը:
Ավոկադոն կանխարգելում է կնճիռների առաջացումն ու նվազեցնում է արդեն իսկ առկա կնճիռները:
Իսկ դարչինն ունի մի շարք օգտակար տարրեր, իսկ դրա բաղադրության մեջ մտնող եթերային յուղերը բնական տոնիկ են:
Բաղադրություն
- Ավոկադո
- 3 ճ/գ կակաոյի փոշի
- 2 թ/գ մեղր
- 1 թ/գ դարչին
Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք դեմքին: 25 րոպե անց դիմակը լվացեք գոլ ջրով:
Լավագույն արդյունքի համար պրոցեդուրան կատարեք շաբաթը 2 անգամ: