1.Գրկախառնությունը շատ բարիքներ կարող է գործել՝ հատկապես երեխաների համար:
2.Ամուսնության մեջ մենք երեքն էինք: իսկ ես չեմ սիրում ամբոխ:
3.Իսկ ես մտածում էի, որ անհավատարիմ ամուսինները սիրաշահում են իրենց կանանց ինչ-որ արժեքավոր բանով:
4.Ես կցանկանայի լինել Ձեր սրտերի թագուհի, սակայն չեմ պատկերացնում ինձ այս երկրի թագուհի:
5.Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք: Բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին:
6.Փիլիսոփայական մտածելակերպը՝ դա ուրիշների դժբախտությունը տանել կարողանալու ունակությունն է:
7.Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, նրանցից և ոչ ոք մեկ երեխայից ավել երեխա չէր ունենա:
8.Ինձ պետք չեն թանկարժեք նվերներ: Ես չեմ ցանկանում, որպեսզի ինձ գնեն: Ես ունեմ այն ամենը ինչ ինձ հարկավոր է: Պարզապես ես ուզում եմ, որպեսզի կողքիս լինի այնպիսի մեկը, որ ինձ անվտանգ կարողանամ զգալ:
9.Ասում են, որ ավելի լավ է լինել աղքատ, բայց երջանիկ, քան հարուստ, բայց դժբախտ: Իսկ ի՞նչ կասեք կոմպրոմիսային տարբերակի մասին: Լինել չափավոր հարուստ և ուղղակի քմահաճ:
10.Մարդիկ ինձ անվանում են 80-սականների Մերիլին Մոնրո և մտածում են, որ դա մեծագույն երջանկություն է:
11.Օրվա վերջում մարդիկ մտածում են, որ տղամարդը՝ ինքնահաստատվելու միակ միջոցն է: Իրականում ինձ համար աշխատանքը՝ ավելի լավ տարբերակ է:
12.Այս դարի ամենամեծագույն հիվանդությունը այն է, որ մարդիկ շատ շուտ են վիրավորվում:
13.Եթե գտել եք այս աշխարհում մեկին ում սիրում եք ամբողջ էությամբ՝ ուրեմն ամուր կառչեք այդ սիրուց:
14.Ես սիրում եմ լինել հոգով ազատ: Շատերին դա դուր չի գալիս, բայց այդպիսին եմ ես: