5 օգտակար խորհուրդ մոդելներից՝ մաշկը խնամելու համար
ՖՈՏՈՄոդելները մշտապես զարմացնում են իրենց կատարյալ մաշկով։ Նրանք դուր են գալիս ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Բոլոր կանայք էլ ցանկանում են մոդելների նման խնամված ու անթերի մաշկ ունենալ։
Tochka-ն գրում է, որ մոդելները կիսվել են իրենց գեղեցկության գաղտնիքներով ու մի քանի օգտակար խորհուրդ տվել․
Ջիջի Հադիդ
21-ամյա մոդել Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ակնեի ու դեմքի թերությունների դեմ պայքարելու իր համար լավագույն միջոցն ատամի մածուկն է։ Նա ակնեի վրա է տարածում այն ու քնում, առավոտյան ակնեն այլևս չի երևում։ Սակայն պետք է հիշել, որ ատամի մածուկը կարող է վնասակար ազդեցություն ունենալ, եթե այն բաց վերքի վրա տարածեք։
Իրինա Շեյք
Մոդել Իրինա Շեյքը համոզված է, որ մաշկը խնամելու լավագույն տարբերակն այն սառույցի կտորով մերսելն է։ Իրինան նաև վարունգի դիմակներ ու կոկոսի յուղ է օգտագործում։
Միրանդա Քեր
Մոդել Միրանդա Քերը խորհուրդ է տալիս թանկարժեք խնամքի միջոցների փոխարեն մարմնի սովորական խոզանակ օգտագործել։ Նախապատվությունը տվեք բնական մազիկներ ունեցող խոզանակներին։ Տրորեք դրանով մարմինն ու ոտքերը։ Կարող եք նաև եթերային յուղեր օգտագործել։
Ադրիանա Լիմա
Մոդել Ադրիանա Լիման կարծում է, որ մաշկի թերությունների դեմ պայքարելու լավագույն միջոցը թեյի ծառի յուղն է, որը պետք է օրվա ընթացքում երկու անգամ օգտագործել։ Տարածեք այն դեմքի կամ մարմնի թերություններին և արդյունքը երկար չի սպասեցնի։
Նաոմի Քեմբլ
Մոդել Նաոմի Քեմբլը խորհուրդ է տալիս ցելյուլիտից ազատվելու համար սուրճից պատրաստված սկրաբ օգտագործել։ Ի դեպ, որքան խոշոր են սուրճի հատիկներն, այնքան ավելի լավն է արդյունքը։