Թեյը նվազեցնում է ժառանգական հիվանդությունների զարգացման հավանականությունը
ՖՈՏՈՀետազոտության ընթացքում գենետիկները հայտնաբերել են թեյի ևս մեկ դրական հատկություն։ Պարզվել է, որ հայտնի ըմպելիքն ազդում է ԴՆԹ-ի կառուցվածքի վրա՝ այդպիսով ապահովելով որոշ տեսակի օնկոլոգիական հիվանդություններից պաշտպանություն։
Շրջակա միջավայրի վատացումը, վատ սովորությունների ավելացումն ու նստակյաց ապրելակերպը մարդկանց մոտ առաջացնում է բազում հիվանդություններ, որոնցից կարելի խուսափել։ Այս հիվանդությունների զարգացման գործում մեծ է նաև գենետիկ գործոնը։
Գիտնականները պարզել են, որ թեյի մեջ առկա հատկություններն ազդում են ԴՆԹ-ի վերափոխման վրա՝ նվազեցնելով ժառանգական հիվանդությունների զարգացման հավանակությունը, ինչպիսիք են օրինակ հիպերտոնիան ու սրտային հիվանդությունները։
Օրինակ, կատարված հետազոտությունը պարզել է, որ պարբերաբար թեյ օգտագործող կանանց մոտ տեղի է ունենում 30 գեների դրական փոփոխություն, որոնք դրական են ազդում էստրոգենների նյութափոխանակության վրա։ Բացի այդ, որոշները նաև ազդում են քաղցկեղի բջիջների վրա: Ցավոք, տղամարդկանց վրա թեյի դրական ազդեցությունը առավել պակաս է լինում։