Քսուք՝ ցելյուլիտի դեմ
ՖՈՏՈ168.am/Եթե ծննդաբերությունից հետո մաշկի վրա տհաճ գծեր կամ ցելյուլիտ է հայտնվել, ապա պետք չէ վհատվել: Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի քսուք, որը հեշտությամբ պայքարում է այս տեսակի խնդիրների դեմ:
Այս քսուքը շատ պարզ է և հեշտ է պատրաստվում տան պայմաններում:
Ձեզ անհրաժեշտ է
- 200 գ մանկական քսուք
- 2 հաբ մումիո
- 10 կաթիլ նարնջի յուղ
- 10 կաթիլ գիհու յուղ
- 4-5 կաթիլ դարչինի յուղ
Պատրաստման եղանակը
Ամեն ինչ պարզ է: Միջին չափի մաքուր տարա վերցրեք: Լցրեք մանկական քսուքն այնքան, որ վերևի հատվածում մի փոքր տեղ մնա՝ մոտավորապես 1սմ-ի չափով: Այնուհետև ավելացնում եք մումիոն: Մի որոշ ժամանակ անց այն կլուծվի քսուքի մեջ, և քսուքը կմգանա: Ապա ավելացրեք յուղերը: Դարչինը սուր հոտ է հաղորդում քսուքին: Եթե սուր հոտեր չեք սիրում, դարչինի յուղից մի քանի կաթիլ ավելացրեք: Ամբողջը լավ խառնում եք, և քսուքը պատրաստ է:
Քսուքը քսում են լոգանքից հետո փափկած մաշկին, ապա խալաթ եք հագնում՝ չթողնելով, որ մարմինը սառչի: