Ասադի որդին պատմել է Սիրիայի պատերազմի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի իշխանություններն ու ժողովուրդը միասնական են զավթիչների դեմ պայքարում, որոնք գրավել էին երկիրը:russian.rt.com-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ Հաֆեզը, ով գնացել էր Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու մաթեմատիկայի օլիմպիադային:
«Ես Սիրիայի քաղաքացի եմ, այնպիսին, ինչպիսին մյուսները: Ես ապրում և տեսնում եմ այն բոլոր սարսափները, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Դա քաղաքացիական պատերազմ չէ, այլ զավթողական: Դա ժողովրդի դեմ պատերազմ է: Ժողովուրդն ու կառավարությունը միասնական են զավթիչների դեմ պայքարում»,- O Globo թերթին տված հարցազրույցում պատմել է նա:
Սիրիայի նախագահի որդին ասել է, որ մշտապես ապրել է որպես սովորական երեխա, չի պատրաստվում լքել Սիրիան:
«Ես գիտեմ, թե ինչ մարդ է իմ հայրը: Մարդիկ շատ բան են ասում նրա մասին որպես նախագահ: Շատերը կույր են: Բայց դա չի արտացոլում իրականությունը»,- ասել է Հաֆեզ Ասադը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է զգում, երբ հորն անվանում են բռնապետ: