Մեկնարկել են Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը
ՄՇԱԿՈՒՅԹ«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են ամերիկահայ հայտնի գրող Վ. Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը:Այս մասին հայտնում են «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամից:
Հիշեցնենք, որ հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թ. և շուրջ մեկ տարի զբաղվում էր Վ. Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, հետազոտություն էր անցկացնում ու հավաքագրում նյութեր նրա մասին, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամաբ: Իսկ հիմա արդեն հասունացել է պահը բուն շինարարական աշխատանքների մեկնարկի համար:
Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից, իսկ Ֆրեզնոյի քաղքապետարանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելուց հետո սկիզբ կդրվի նաև տան ինտերերի ձևավորման աշխատանքներին:
Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին: