Պարզ միջոց՝ սև կետերից ընդմիշտ ազատվելու համար
ՖՈՏՈ168.am/Դեմքի վրայի սև կետերն իսկապես անհանգստացնող են և նյարդայնացնող: Դեմքի մաքրման համար նախատեսված թանկարժեք միջոցները կարող են միայն ժամանակավոր լուծում տալ այդ խնդրին, ուստի դրանց ազդեցությունը չի կարելի համեմատել բնական միջոցների ազդեցության հետ: Helathylivingstyle կայքը ներկայացնում է բնական միջոց, որը կվերացնի դեմքի վրայի սև կետերը: Այս բաղադրատոմսը շատ պարզ է, քանի որ բոլոր 3 բաղադրիչներն էլ բնական են և օգտակար: Եվ, որ ամենակարևորն է՝ այն կիրառելու դեպքում ձեր դեմքին այլևս երբեք սև կետեր ի հայտ չեն գա, կամ առնվազն՝ երկար ժամանակ ի հայտ չեն գա:
Բաղադրություն
- 1թ/գ ծովի աղ
- Կես թ/գ կիտրոնի հյութ
- 1թ/գ գոլ ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցրեք փոքր տարայի մեջ և լավ խառնեք: Ստացված զանգվածը տարածեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Տաք և թաց սրբիչի միջոցով մոտավորապես 5 րոպե տևողությամբ նրբորեն տրորեք դեմքը՝ շրջանաձև շարժումներով: Եթե սրբիչը սառչի, տաքացրեք այն՝ թրջելով տաք ջրի մեջ:
Ապա թողեք խառնուրդը մնա դեմքին ևս 5 րոպե և լվացվեք սառը ջրով: Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կատարեք այս գործողությունը:
Ինչո՞ւ է այս մեթոդն այսքան արդյունավետ
Աղը հակաբակտերիալ միջոց է, որը լայնացնում և մաքրում է ծակոտիները: Կիտրոնի հյութը պարունակում է կիտրոնաթթու, որն օգնում է պայքարել բակտերիաների դեմ և մաքրել մաշկը: Գոլ ջուրն օգնում է լայնացնել ծակոտիները: Երբ այս 3 բաղադրիչները միախառնվում են, դառնում են քիմիական փիլինգ ապահովող հրաշք միջոց: