Ի՞նչ է դեմքի ձևն ասում ձեր մասին
ՖՈՏՈՆոր ծանոթություն հաստատելու ժամանակ կարելի է մի քանի վայրկյանում պատկերացում կազմել՝ ինչ տեսակի մարդ է ձեր դիմաց: Դրա համար պարտադիր չէ նույնիսկ հարցեր տալ: Հոգեբան-հոգեախտաբան Ջին Հեների կարծիքով՝ մարդու դեմքն ուշադիր ուսումնասիրելը պատկերացում կտա նրա բնավորության, մտածողության և էմոցիոնալ առանձնահատկությունների մասին:
Եռանկյունի– Հասկանալու համար, թե ինչպիսին է լինում եռանկյունի դեմքը, բավական է միայն նայել բրիտանացի դերասանուհի և երգչուհի Քելլի Օսբորնին՝ հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնի դստերը: Դեմքի այդ ձևը ենթադրում է լայն այտոսկրեր ու նեղ ճակատ:
Ջին Հեների կարծիքով՝ եռանկյունաձև դեմք ունեցող մարդիկ առանձնանում են պատասխանատվության բարձր զգացումով: Նրանք հաճախ իրենց կյանքը կապում են ստեղծագործական մասնագիտությունների հետ: Դեմքի այդ ձևը խոսում է նաև բռնկուն բնավորության մասին (Օզի Օսբորնի դուստրը համապատասխանում է դրան):
Եռանկյունաձև դեմքով մարդիկ կարող են նաև լինել ձգտող և ամեն ինչ անել «այստեղ ու հիմա»: Այդպիսի մարդիկ, համոզված է բժիշկ Հեները, հաճախ են հաջողությունների հասնում:
Քառակուսի– Քառակուսաձև դեմքի կարևոր բաղադրիչներն են լայն ճակատն ու միաժամանակ լայն ծնոտները: Այդպիսի դեմք ունեն հոլիվուդյան դերասանուհիներ Դեմի Մուրն ու Անջելինա Ջոլին: «Այդպիսի դեմքով մարդիկ առանձնանում են վերլուծելու կարողությամբ ու համբերատարությամբ»,- համոզված է փորձագետը:
Նման դեմք ունեցողներն առանձնանում են նաև իրենց էնտուզիազմով, ամեն հանձնարարություն կատարելու ու դրանք իրենց վրա վերցնելու կարողությամբ:
Օվալաձև– Եթե հանդիպում եք օվալաձև դեմքով մարդու, ապա իմացեք՝ այդպիսի մարդն առաջնային է համարում կարիերան և, որպես կանոն, հաջողության հասնում հենց մասնագիտական ոլորտում: «Պակաս կարևոր չէ և այն, որ այսպիսի դեմքով մարդիկ կարեկցելու կարողություն ունեն: Նաև՝ տարբեր իրավիճակներում գտնում են հարմար բառեր»,- ասում է բժիշկ Հեները:
Օվալաձև դեմք ունեն հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանն ու ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը:
Սիրտ– Այսպիսիները նույնպես հանդիպում են, այն էլ՝ ոչ հաճախ: Այսպիսի ձևը ենթադրում է լայն ճակատ և նեղ ու մի փոքր առաջ եկած ծնոտ: Այդպիսի դեմք ունի ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսպոունը: Ջին Հեների խոսքով՝ սրտաձև դեմք ունեցողներն առանձնանում են համառությամբ, անհամբերությամբ (նման մարդու հետ վիճելն անիմաստ է) և նպատակասլացությամբ:
«Նրանք ասես Energizer մարտկոցների գովազդի փոքրիկ ճագարներից լինեն»,- ասում է հոգեբանը: Նրանք ունեն նաև լավ ինտուիցիա:
Ադամանդ– Լայն այտոսկրերի, նեղ ճակատի ու ծնոտի համադրությունը նմանվում է ադամանդի, ինչպես, օրինակ, դերասանուհի Հոլի Բերիի կամ Էշլի Գրինի դեմքն է: Սուր լեզու և ամեն ինչ ու ամենուր հսկողության տակ պահելու ցանկություն. ահա թե ինչ է հարկավոր իմանալ դեմքի նման ձև ունեցող մարդկանց մասին:
«Դրա հետ մեկտեղ, նրանք միշտ գիտեն՝ ինչ են ցանկանում: Եթե խոսքը գործի մասին է, ապա նրանք դա մաքսիմալ որակով են անում»,- համոզված է բժիշկը:
Ուղղանկյուն
Վառ արտահայտված ծնոտը, ոչ շատ բարձր ճակատը և ոչ շատ արտահայտված այտոսկրերը կազմում են վերջին տեսակը՝ ուղղանկյուն: Լավ օրինակ կարող է ծառայել դերասանուհի Էնն Հեթուեյի դեմքը: Այդպիսի դեմքով մարդու հետ ծանոթանալիս արժե հիշել՝ նրանք շատ էմոցիոնալ են ու ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, բայց դրա հետ մեկտեղ՝ չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին: Նրանց գլխավոր առավելությունը լոգիկայով մտածելն է:
«Այդպիսի մարդիկ ունեն ներքին լարվածությունից ազատվելու խնդիր»,- բացատրում է բժիշկ Հեները:
Թարգմանությունը՝ 168.am-ի