Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել կացնահարության դեպքի վայրից. մանրամասներ
ՎԻԴԵՈՈստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանում տեղի ունեցած կացնահարության դեպքի վայրից:
Ըստ այդմ, այդ շենքի աստիճանավանդակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհին 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին, որը դրանից րոպեներ առաջ էր մահացել կացնի հարվածներից:
«Նկատեցինք երկու քաղաքացիների՝ արնաշաղախ վիճակում, եւս մի կին նույնպես արնաշաղախ օգնություն էր խնդրում: Շքամուտքում կար արյունոտ կացին եւ ձեռքերն արյունոտ մի տղամարդ»,-պատմել է դեպքի վայրում գտնվողն ոստիկանը:
Հարեւանները աղմուկ լսելով եկել եւ տարել էին տան 2-ամյա երեխային:
Դեպքի վայրից ոստիկանները բերման էին ենթարկել այդ տան նախկին փեսա 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին: Նա ոստիկանությունում պատմել է տեղի ունեցածը՝ նշելով.
«Երեխես ծնվել է, բաժանվել ենք օրինական կարգով: Օրեր, ժամեր, տեսակցություն ոչ մի կերպ հնարավոր չի»:
Երեխային չտեսնելու համար վեճերի մասին նշել են նաեւ հարեւանները: Վեճերը երբեմն ուղեկցվել են ծեծով եւ սպառնալիքով: Հարեւանների խոսքով, մեկ շաբաթ առաջ էլ փողոցում տեսել էր աներոջն ու ծեռքով խփել նրան:
Այս անգամ, ըստ նախնական տեղեկությունների նա կացինով դարանակալել էր շքամուտքում եւ սպասել, որ կինն ու զոքնաչը վերադառնան:
Առավել մանրամասնտ՝ տեսանյութում: