59-ամյա մոդել տատիկի կազմվածքին կնախանձեին բազմաթիվ երիտասարդ աղջիկներ
ՖՈՏՈ168.am/59-ամյա Յասմինա Ռոսսին ճանաչված մոդել է, ով աշխատում է Marks & Spencer, Hermes ու Macy’s բրենդերի հետ:
Յասմինան ծնվել է 1955թ. Ֆրանսիայում: Մոդելի խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը երևի թե այն է, որ միշտ սնվել է օրգանիկ սնունդով:
Մոդելը շաբաթը մեկ անգամ մաշկը խոնավեցնում է ձիթապտղի յուղով ու շաքարավազով սքրաբով: «Ամեն օր ուտում եմ ավոկադո, ձուկ ու միս»,- պատմում է Յասմինան: