Որքան է կոսմետիկաների պահպանման ժամկետը
ՖՈՏՈ168.am/Մասնագետները գտնում են, որ թարթիչների սևաներկը կարելի է օգտագործել 3-6 ամիս: Աչքերը հիանալի միջավայր են բակտերիաների համար, որովհետև դրանք խոնավ են ու տաք: Ամեն անգամ, երբ մենք խոզանակն անց ենք կացնում թարթիչների վրայով ու նորից տուշի մեջ մտցնում, մի քիչ աղտոտում ենք այն: Իսկ ահա աչքերի համար նախատեսված քսուքները կարելի է պահպանել 6 ամսից մինչեւ մեկ տարի: Այն, ինչը մոտեցնում ենք աչքին, պետք է լինի հիանալի որակի:
Եթե դրանք կորցրել են իրենց որակը կամ հոտը, 6 ամսից շուտ են կորցրել թարմությունը, առանց ափսոսելու դեն նետեք: Մաշկը սնուցող միջոցները կարելի է օգտագործել մինչև մեկ տարի, եթե գունային փոփոխություններ չեն նկատվել:
Դիմափոշիներն ու ստվերաներկերը կարելի է օգտագործել մինչև երեք տարի: Եվ առհասարակ, քանի որ փոշիավոր միջոցները զուրկ են խոնավությունից, այդ պատճառով էլ այնտեղ միկրոբներ չեն բազմանում: Շրթունքների ու աչքերի համար մատիտները կարելի է շատ երկար օգտագործել, իսկ շրթներկը` երկու տարի: Լոգանքի համար նախատեսված գելերի, օճառահեղուկների ու քսուքների պահպանման ժամկետը մոտ երկու տարի է: Հնանալու դեպքում դրանք դժվար թե վնասեն, պարզապես օգուտն էլ մեծ չի լինի: