Թեստ. Ոտքի մատների ձևը կարող է բավականին հետաքրքիր բաներ պատմել ձեր մասին
ՖՈՏՈԱյս թեստն «աշխատում» է երկու սեռի դեպքում էլ:
1. Մատների կլորավուն վերջույթներ
Այս ձևն ամենահաճախն է հանդիպում: Այդպիսի ոտքի մատներ ունեցող մարդիկ սովորաբար դիվանագետ են, կարողանում են «հարթեցնել սուր եզրերը» և, ինչպես «նորմալ հերոսներ», միշտ կարողանում են շրջանցել: Այսինքն՝ նրանք այնքան են վախենում կոնֆլիկտներից, որ միշտ նախընտրում են լռությամբ կուլ տալ վիրավորանքները և բարձրաձայն չարտաբերել «ոչ» բառը: Նրանք ենթարկվում են հասարակական բարքերին՝ վախենալով, որ հանկարծ մի բան այնպես չեն անի: Նրանց մեջ արկածախնդիրներ գործնականում չկան:
2. Մատների «անկյունաձև» վերջույթներ
Այդպիսի մատներ ունեցող մարդիկ լի են էներգիայով, ապրում են՝ ինչպես իրենց հարմար է, արհամարհում են շրջապատի կարծիքը՝ ասելով. «Ես հարյուր դոլարանոց թղթադրամ չեմ, որ բոլորին դուր գամ»: Նրանց մեջ շատ են պատվախնդիրները, որոնք համոզված են՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու համար բոլոր միջոցները թույլատրելի են:
3. Մատների «սրացող» վերջույթներ
Այդպիսի մատներով մարդիկ սովորաբար շատ մանրանկատ ու բծախնդիր են: Նրանց համբերությունն արագ է հատում, բայց միևնույն ժամանակ՝ դա չի խանգարում, որ հասնեն իրենց նպատակին: Նրանք կարող են տարիներով աշխատել ինչ-որ բանի վրա, և արդյունքն անկանխատեսելի կլինի. կարող է լույս աշխարհ գալ մուկ, որին լեռն է ծնել, կամ էլ՝ նոր գլուխգործոց, որի մասին կխոսեն նույնիսկ այն ստեղծողի մահվանից երկար տարիներ անց:
4. «Փոս ընկած» մատներ
Մատների այդպիսի ձևը հազվադեպ է հանդիպում և ցույց է տալիս, որ դրա տերն ունակ է անվերջ կուտակել ներքին էներգիա: Նա միշտ պատրաստ է վերցնել, բայց տալու ունակ չէ: Եթե փոս ընկած մատներն ունեն անկյունաձև վերջույթներ, ապա դա վկայում է անկառավարելի, բռնկվող բնավորության և այն մասին, որ մարդը հաճախ չգիտի՝ ի՞նչ ուղղությամբ է իրեն հարկավոր գնալ:
5. Լայնացող մատներ
Այդպիսի ձևը վկայում է այն մասին, որ դրա տերը մեծ պոտենցիալ ունի ու կարող է հասնել այն ամենին, ինչին ցանկանա: Իհարկե, դրա համար պետք է վերջ տա անվերջ դատարկաբանելուն ու գործի անցնի:
6. Մատներ, որոնք լայնանում են վերևում
Որպես կանոն՝ այդպիսի ձև ունի ոչ միայն բթամատը, այլև դրան հաջորդող երկրորդ և երրորդ մատները: Այդպիսի մատներ ունեցողներին չեն վախեցնում նոր գործերը, անգամ, եթե սկզբում նրանք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անեն: Եթե այդպիսի տեսք ունի աղջկա երկրորդ մատը, ապա նա պարզապես ապրում է էմոցիաներով, եթե երրորդը՝ նա կրեատիվ է: Տղամարդկանց՝ վերևի հատվածում լայնացող երկրորդ մատը «խոսում է» այն մասին, որ նրանք էգոիստ են, իսկ երրորդի դեպքում՝ ի ծնե հակված են ագրեսիայի:
Թարգմանությունը՝ 168.am-ի