Վրաերթ-վթար Երևանում. Ford-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բախվել Nissan Tiida-ին և էլեկտրասյանը. կան վիրավորներ
ՖՈՏՈShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ford մակնիշի 189 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Nissan Tiida մակնիշի 35 ԼR 032 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վրաերթի ենթարկվածն ու Ford-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.