5 սխալ ամառային կոշիկների ընտրության հարցում, որ փչացնում են ձեր կերպարը
ՖՈՏՈLife.Tert.am/Հաջողված կերպար ստանալու համար պետք է ճիշտ ընտրել կոշիկները։ Ամռանը կոշիկներ ընտրելն ավելի դժվար է, քանի որ դրանք պետք է սովորականից ավելի հարմարավետ լինեն։ Այս եղանակին մարդիկ ավելի շատ ու ավելի երկար են քայլում, այդ պատճառով էլ պետք է կոշիկներն անհարմարություններ չպատճառեն։
Adme-ն գրում է, որ շատերն ամառային կոշիկներ ընտրելիս որոշ սխալներ են անում, որոնք ոչ միայն անհարմարություններ են պատճառում, այլև փչացնում են կերպարը։ Խուսափեք այսպիսի կոշիկների ընտրությունից․
1. Անհարմար տակացու ունեցող կոշիկներով անհնար է երկար քայլել։ Դրանց պատճառով ոտքի մի մասը կոշիկին չի դիպչում և ամբողջ ծանրությունը կրունկի կամ մատների հատվածի վրա է ընկնում։ Այսպիսով, ոտքերը սկսում են ցավել, իսկ քայլելն անտանելի է դառնում։
2. Արհեստական նյութերից կարված կոշիկները բարձր ջերմաստիճանի տակ փչանում են։ Բացի այդ, վնասակար նյութերը սկսում են դիպչել ձեր ոտքերին։ Այպիսի նյութերից կարված կոշիկները խանգարում են օդի մուտքն ու ելքը, ինչի հետևանքով էլ կարող են սնկային հիվանդություններ ու տհաճ հոտ առաջանալ։
3. Լաքապատ կոշիկների վրա ճաքեր են առաջանում, երբ ջերմաստիճանն իջնում է −10 և բարձրանում +25 C°։ Բացի այդ, այսպիսի կոշիկները վատ են ընդունում խոնավությունն ու օդի թափանցումը։
4. Փակ կոշիկներն առանց գուլպաների հագնելու դեպքում ոտքերը շատ արագ կքրտնեն, իսկ մաշկը կկոպտանա։ Եթե գուլպաներով շոգ է, ապա դրանց փոխարեն հատուկ փակ կոշիկների համար նախատեսված գուլպաներ հագեք, որոնք կոշիկների տակից չեն երևում։
5. Տափակ կոշիկներով հնարավոր է միայն 1-2 ժամ անվնաս քայլել, հետո մեջքի հատվածում ցավեր կսկսեն։ Այսպիսի կոշիկները կարող են հարմարավետ թվալ, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում ձեր առողջությանը։