10 խորամանկություն, որ կօգնեն չքրտնել ու հիանալի տեսք ունենալ նույնիսկ ամռան շոգին
ՖՈՏՈBlogNews.am/Ամռան տապը կարող է փչացնել սանրվածքն ու դիմահարդարումը։ Այս խորամանկությունները կօգնեն Ձեզ հիանալի տեսք ունենալ նույնիսկ ամռան շոգ եղանակին։
1. Խուսափեք պսպղալուց
Ամռան շոգին շողշողացող դեմքը իսկապես տգեղ է նայվում, բայց շատ հաճախ մեր դեմքը շոգից քրտնում է, ու դա դառնում է անխուսափելի։ Ամեն դեպքում, կան խորամանկություններ, որոնք կօգնեն խուսափել այս տհաճ երևույթից։ Պարզապես ամռանը խուսափեք յուղոտ տոնային քսուքներից, փոխեք դեմքը լվանալու ռեժիմը, մի օգտագործեք շատ դիմափոշի։
2. Օգտագործեք դիմահարդարման ջրակայուն միջոցներ
Որպեսզի խուսափեք այն տհաճ երևույթից, երբ թարթչաներկը սկսում է հոսել ու լղոզվել, ամռանն օգտագործեք ջրակայուն թարթչաներկ ու դիմահարդարման այլ միջոցներ։
3. Թեթևություն
Սա չի վերաբերում միայն հագուստին։ Ամռանը դիմահարդարումը ևս պետք է թեթև լինի։ Տոնային քսուքի հաստ շերտի փոխարեն փորձեք օգտագործել երանգավորված խոնավեցնող միջոց։ Ձեր մաշկն ավելի լավ կշնչ, այնպես որ, Դուք այդքան շատ չեք քրտնի։ Նույնը վերաբերում է շրթներկին։ Ամռանը յուղոտ մուգ շրթներկն ամենևին էլ գեղեցիկ չէ։
4. Կրեմ ստվերաներկ
Հնարավոր է՝ զարմանալի թվա, բայց կրեմ ստվերաներկն ամռանը ավելի լավ է նստում աչքին։ Փոշի ստվերաներկերը շատ շուտ են հալչում։ Շոգին մեր կոպերն ավելի շատ են յուղոտվում։ Այնպես որ, փորձեք կրեմ ստվերաներկեր, որոնք ավելի լավ են նստում կոպին, ավելի երկար են պահպանվում՝ միաժամանակ տալով հիանալի տեսք։
5. Մազերի խնամք
Փորձեք խուսափել ջերմությամբ հարդարող միջոցներից։ Առանց այդ էլ, մազերը վնասվում են արևից։ Ամռանն ավելի շատ դիմակներ օգտագործեք մազերի համար։
6. Կրեք գլխարկ
Գլպարկները միշտ էլ նորաձև են ու կօգնեն պաշտպանել մազերը արևից։
7. Հավաքած մազեր
Եթե կարծում եք, որ Ձեզ գլխարկներ չեն սազում (ինչը իրականում ծիծաղելի է. նման բան չի կարող լինել, դուք պարզապես պետք է գտնեք համապատասխան գլխարկ), ապա մենք ունենք մեկ այլ լուծում։ Հավաքեք մազերը։ Դա կարող է լինել նորաձև, թափթփված կոս կամ գեղեցիկ պոչիկ։ Այսպիսի սանրվածքներն ամռանը կանխում են քրտնելն ու միաժամանակ շատ գեղեցիկ են նայվում։
8. Ցանեք սփրեյ
Ամռան տապին սփրեյը Ձեր լավագույն ընկերն է։ Այն և՛ թարմացնող է, և՛ պահում է դիմահարդարումը։
9. Շրթունքների բալզամ
Մեզանից շատերը մտածում են, որ բալզամը միայն ցուրտ եղանակների համար է։ Մենք կարծում ենք, թե դրա միակ ֆունկցիան շուրթերը ճաքճքելուց պաշտպանելն է։ Սակայն դրա օգնությամբ շրթունքները պետք է պաշտպանել նաև արևի ճառագայթներից։
10. Եղունգների խնամք
Վառ ներկված եղունգներն ամռանը միշտ նորաձև են։ Խորհուրդ ենք տալիս եղունգի ներկերն ամռանը պահել սառնարանում։