11 զգեստ լողափի համար, որ պետք է ունենալ այս ամռանը
ՖՈՏՈLife.Tert.am/Լողափի զգեստները տարբերվում են մյուս բոլոր զգեստներից։ Դրանք շատ ավելի բարակ կտորներից են կարված ու համապատասխանում են արևային եղանակին։
Cosmo-ն գրում է, որ այս ամռանը դրանք շատ ավելի նորաձև են դարձել։ Այսպիսի զգեստները համապատասխանում են և լողափների և երեկույթների գնալու համար։ Եթե պատրաստվում եք զբոսնել լողափով, ապա զգեստը լողազգեստի վրայից հագեք ու համադրեք բոկոտիկների հետ, իսկ, եթե ցանկանում եք երեկույթի գնալ, ապա լրացրեք կերպարը մարզակոշիկներով կամ բարձրակրունկներով ու կաշվե բաճկոնով։
Պատահում է, որ լողափի զգեստները թափանցիկ են լինում։ Եթե դա ձեզ դուր չի գալիս, ապա կարող եք օգտագործել այս սեզոնի ևս մեկ թրենդ։ Համադրեք զգեստը ջինսե կամ թեթև կտորից կարված տաբատի հետ։