ԹԵՍՏ. Անկեղծ պատասխանեք, թե ինչ տեսաք առաջինը և ձեր բնավորության մասին հետաքրքիր բան պարզեք
ՖՈՏՈԱյն, ինչ տեսաք առաջինը, շատ բան կբացահայտի ձեր բնավորության մասին:
Եթե առաջինը կատու տեսաք
Դուք բնույթով ստրատեգ եք: Դուք խնդիրները դիտարկում եք իրենց ամբողջության մեջ և երկարաժամկետ պլաններ եք կազմում: Մանր դետալների վրա ուշադրություն չեք կենտրոնացնում, քանի որ գլոբալ եք մտածում: Սա ձեզ հնարավորություն է տալիս արագ գնահատելու իրավիճակը և նոր տեղեկություններ հավաքագրել: Ձեզ համար հատկանշական են վառ և ուժգին էմոցիաները, որոնք ինչպես արագ ծագում են, այդպես էլ արագ մարում են: Ձեզ հեշտ է նեղացնել, սակայն հիշաչար չեք:
Եթե առաջինը մուկ տեսաք
Դուք բնույթով տակտիկ եք: Դուք ուշադրություն եք դարձնում մանր դետալների վրա, որոնք ուրիշներն անտեսում են: Ձեզ նման բծախնդիր մարդիկ անփոխարինելի են ցանկացած պրոյեկտի և մտքի իրականացման պարագայում: Դուք ձեր էմոցիաները մշտապես վերահսկողության տակ եք պահում, ձեզ դժվար է նեղացնել: Սակայն եթե, այնուամենայնիվ, ձեզ նեղացնեն, ապա դուք դա երկար չեք մոռանա: