Քեմբրիջի դուքսի, դքսուհու և նրանց երեխաների եվրոպական շրջագայության ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
ՖՈՏՈԱնցած շաբաթ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից 2-ը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, երեխաների հետ իրականացրել են եվրոպական շրջագայություն, որի շրջանակում այցելել են Լեհաստան ու Գերմանիա:
Հայտնի է, որ շրջագայությունն առանձնակի նշանակություն ուներ, քանի որ Եվրոպական միության կազմը լքող Մեծ Բրիտանիայի համար այժմ չափազանց կարևոր է Բրյուսելի ու եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը:
Այս հարցում թագավորական ընտանիքից խարիզմատիկ «դեսպանների» ու նրանց ոչ պակաս հմայիչ փոքրիկների՝ 4-ամյա արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոթի ընտրությունն ավելի քան արդարացված էր:
Հայտնի է, որ Լեհաստան և Գերմանիա կատարած այցերի ժամանակ Քեյթն ու Ուիլյամը հանդիպել են երկրների բարձրագույն ղեկավարությանը, այցելել տարբեր քաղաքներ, զբոսնել դրանց հին թաղամասերով, ծանոթացել տեղի մշակույթին ու ավանդույթներին:
Ինչ վերաբերում է բրիտանական գահի փոքրիկ ժառանգորդներին, ապա ծնողները նրանց պաշտոնական հանդիպումներին չեն տարել: Երեխաներին տեսել են միայն օդանավակայաններում ՝ ինքնաթիռից իջնելուց հետո և ինքնաթիռ նստելուց առաջ: