Ռուսաստանում հրդեհի հետևանքով ադրբեջանցի ընտանիքի 5 անդամ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ադրբեջանցի ընտանիք է ողջ-ողջ այրվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Հրդեհը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 01:35-ին, Սուխոբուզիմսկ բնակավայրի մոտակայքում գտնվող շինությունում:
Հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվել են ընտանիքի հայրը (1980 թվականին ծնված), նրա 10, 6 և 3 տարեկան որդիները և մեկ տարեկան դուստրը: Եվս մի որդին տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհի ժամանակ մայրը տանը չի եղել:
Դեպքի պատճառները հետաքննվում են: Նախնական տեղեկություններով՝ հրդեհն առաջացել է վառարանի կրակից: