Ակտիվացրած ածուխն օգտագործելու 4 տարբերակ, որոնց մասին քչերը գիտեն
ՖՈՏՈLife.Tert.am/Ակտիվացրած ածուխը կարելի է գտնել բոլորի դեղատուփերում։ Այն բավականին մատչելի է և օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում։
Interesnoznat-ը գրում է, որ ակտիվացրած ածուխը նաև այնպիսի հատկություններ ունի, որոնց մասին քչերը գիտեն։ Այս հնարքների միջոցով կկարողանաք ավելի պարզ դարձնել ձեր առօրյան ու գումար խնայել։
1. Ակտիվացրած ածուխն օգնում է ազատվել սառնարանի վատ բույրից։
2. Ակտիվացրած ածուխը վերացնում է նաև կոշիկների տհաճ հոտը։ Պարզապես կոշիկի ներսում մանրացրած ածուխ լցրեք։
3. Ակտիվացրած ածուխն օգտակար է նաև մաշկի համար։ Մանրացրեք ածուխը, խառնեք ջրի կամ կաթի հետ ու տարածեք դեմքին։ Չորանալուց հետո պոկեք դիմակը։
4. Ակտիվացրած ածուխը սպիտակեցնում է ատամները։ Մանրացրեք այն և ատամի թաց խոզանակի միջոցով տարածեք ատամներին։ Մի քանի րոպե անց լվացեք ատամները։