Որքան կալորիա են պարունակում սիրված մրգերը
ՖՈՏՈԹվում է, թե մրգերը բնական շաքար են պարունակում և չեն կարող գոտկատեղին ավելորդ սանտիմետրեր ավելացնել: Բայց արդյոք անվտանգ է առանց սահմանափակումների սիրված միրգ և աղցան ուտելը: Goodhouse.ru-ն ներկայացնում է մրգերի կալորիականությունը:
Խաղող.
տարածված կարծիքին հակառակ այն քիչ կալորիա է պարունակում՝ 100գ-ում 70 կալորիա:
Բանան.
100գ բանանը պարունակում է 100 կալորիա:
Խնձոր.
մեկ պտուղը 40-70 կալորիա է պարունակում՝ կախված գույնից. որքան կանաչ է խնձորը, այնքան քիչ կալորիա է պարունակում:
Ելակ.
100գրամը պարունակում է ընդամենը 30 կալորիա: Ելակը հիմնականում բաղկացած է ջրից, կարելի է վստահորեն շատ ուտել:
Արքայախնձոր.
100գ՝ 50 կալորիա
Ծիրան.
մեկ պտուղը 20 կալորիա է պարունակում:
Նարինջ.
մեկ միջին նարինջը 90 կալորիա է պարունակում: Պետք չէ չարաշահել նարնջի հյութը, հակառակ դեպքում ավելորդ կիլոգրամներ կվաստակեք։
Ազնվամորի.
այս հատապտղի ոչ մեծ բաժակը ձեզ մեծ քանակությամբ վիտամիններ կպարգևի և ընդամենը 30 կալորիա:
Մոշ.
ազնվմորու հիմնական մրցակիցն է. նույնքան կալորիականություն ունի: