Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք, ձիթայուղ լցնում, աղ, պղպեղ ու զիրա ցանում և լավ խառնում ենք: Թողնում ենք 15 րոպե մարինացվի, այնուհետև մարմանդ կրակին տապակում ենք:
Սոխը կտրատում ենք, վրան քացախ, ջուր, աղ և շաքարավազ լցնում և 10 րոպե թողնում, որ մարինացվի: Կաղամբն ու գազարն անցկացնում ենք քերիչով, իսկ վարունգը բարակ կտրատում ենք:
Լավաշը կտրում ենք, մեջտեղը դնում հավի կրծքամիսն ու մարինացված սոխը, վրան լցնում մայնեզը, վարունգը, գազարն ու կաղամբը: