9 տարվա ընթացքում առաջին անգամ Ralph Lauren-ը նոր օծանելիք է ներկայացրել
ՖՈՏՈLife.Tert.am/Ralph Lauren ընկերությունն 9 տարվա ընթացքում առաջին անգամ նոր օծանելիք է ներկայացրել։ Բրենդը երկար ժամանակ թաքցնում էր գովազդային հոլովակի դեմքի անունը, սակայն վերջերս պարզ դարձավ, որ նա դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնն է։
Tochka-ն գրում է, որ նոր օծանելիքը կոչվում է Woman։ Բրենդի հիմնադիրի խոսքերով՝ այն արտահայտում է կանանց նրբությունն ու զգայունությունը։
«Ինձ համար նոր բույրը արտահայտում է ժամանակակից կնոջ ներաշխարհը»,- ասել է Ռալֆ Լաուրենը։
Նշենք, որ բրենդն իր գործունեությունը սկսել է 35 տարի առաջ։ Այս ընթացքում այն հասցրել է տասնյակ օծանելիքներ թողարկել, որոնցից շատերը մինչև այսօր պահանջված են, օրինակ՝ Polo, Polo Blue, Polo Black, Polo Red, Polo Red Intense, Polo Supreme Essences, The Ralph Lauren Collection Fragrances և այլն։