Ուղևորը 2 մլն ռուբլի և արժեքավոր իրեր է մոռացել Մոսկվա-Վլադիվոստոկ ինքնաթիռում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիվոստոկի տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներն անուշադիր ուղևորին վերադարձրել են նրա արժեքավոր իրերը և 2 միլիոն ռուբլին, որը նա մոռացել էր ինքնաթիռում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ոստիկաններին մոտեցել է ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ Մոսկվայից ժամանած ինքնաթիռում ուղևորներից մեկը պայուսակ է թողել: Ոստիկանները պայուսակի մեջ հայտնաբերել են թանկարժեք բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ և երկու միլիոն ռուբլի: Պայուսակի մեջ փաստաթղթեր չեն եղել», - հաղորդել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նշվում է, որ պայուսակի տերը Պրիմորիեի 53-ամյա բնակիչ է եղել, որն արդեն լքել է օդանավակայանը:
Տղամարդու խոսքով՝ նա շատ էր հոգնել չվերթի ժամանակ, ահա թե ինչու վայրէջքից անմիջապես հետո դուրս է եկել ինքնաթիռից և գնացել իրեն դիմավորող բարեկամների մոտ: Նա նկատել է պայուսակի բացակայությունը միայն՝ երբ ոստիկանները զանգահարել են իրեն: