BlogNews.am/Ինչ-որ մեկի հետ հանդիպելը կարող է զվարճալի լինել, բայց մեր օրերում որևէ տղայի հետ հանդիպելիս չենք կարող համոզված լինել, որ այդ ամենը վերածվելու է լուրջ հարաբերությունների։ Ինչպե՞ս պարզել՝ նա իսկապես ուզո՞ւմ է լինել Ձեր կողքին, թե՞ պարզապես ժամանակ է անցկացնում։ Ներկայացնում ենք 7 նշան, որ կօգնեն Ձեզ հասկանալ դա։
1. Նա ուզում է ծանոթացնել Ձեզ բոլորի հետ
Նա լուրջ է տրամադրված, եթե ծանոթացնում է Ձեզ իր ընկերներին։ Եթե Ձեր զուգընկերը չի ուզում, որ Դուք հանդիպեք իր ընկերներին ու մտերիմներին, ուրեմն՝ նա լուրջ չի վերաբերվում Ձեզ։ Այնուամենայնիվ, եթե նա միշտ ուզում է համոզված լինել, որ բոլորը գիտեն, որ Դուք նրա ընկերուհին եք, ու հպարտանում է դրանով, ուրեմն՝ ՆԱ իսկապես Ձեզ սիրում է։
2. Նա կազմակերպում է հանդիպումներ
Մեր օրերում վիրտուալ շփումն այնքան է շատացել, որ եկել է փոխարինելու իրական շփմանը, իսկ դա սարսափելի է։ Եթե նա կազմակերպում է հանդիպումներ, տանում է Ձեզ ռեստորան, պատկերասրահներ, կինոթատրոն կամ էլ պարզապես մեկ այլ տեղ, ուր կարող եք միասին ժամանակ անցկացնել, ուրեմն՝ կարող եք վստահ լինել, որ նա բավականին լուրջ է տրամադրված։
3. Նա մի փոքր խանդում է
Խոսքը խելագարության հասնող, անտեղի խանդի տեսարանների մասին չէ, բայց խանդի առողջ չափաբաժինը նորմալ է ու լավ նշան է այն բանի, որ Դուք կարևոր եք նրա համար։
4. Նա հետաքրքրվում է Ձեր նախասիրություններով
Եթե նա գալիս է Ձեզ հետ գնումների կամ առաջարկում է միասին սպորտով զբաղվել, գալիս է ժամանակ անցկացնելու Ձեր ընկերների հետ, ուրեմն՝ սա էլ մեկ այլ նշան է այն բանի, որ Դուք հետաքրքրում եք նրան։
5. Նա սիրում է անակնկալներ մատուցել Ձեզ
Սիրելի շոկոլադ, մի փունջ ծաղիկներ կամ հատուկ Ձեզ համար պատրաստված երգացանկ նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ առիթ չկա. կարող եք վստահ լինել, որ ՆԱ ուզում է լինել Ձեզ հետ։
6. Նա ցույց է տալիս իր էմոցիոնալ կողմը
Որքան էլ տղամարդիկ փորձեն թաքցնել դա, նրանք էլ այնքան էմոցիոնալ են, որքան կանայք։ Պարզապես նրանք այլ ձևով են արտահայտվում։ Եթե ՆԱ բացում է իր ներաշխարհը Ձեզ մոտ, թույլ է տալիս տեսնել նրա էմոցիոնալ կողմը, ուրեմն՝ Ձեր հարաբերություններն իսկապես կարևոր են նրա համար։
7. Նա ապագայի ծրագրեր է կազմում
Ապագայի ծրագրեր կազմել ասելով՝ նկատի չունենք, որ նա Ձեզ համար տուն է փնտրում։ Բայց Ձեզ հետ հաջորդ Նոր տարու պլաններ կազմելը նշանակում է, որ նա պատրաստվում է Ձեզ հետ լինել նաև ապագայում։