«Տանը մենակ»-ի աստղ Մակալեյ Կալկինը փոխվել է ու առողջ տեսք ունի
ՖՈՏՈLife.Tert.am/Դերասան Մակալեյ Կալկինը հայտնի է «Տանը մենակ» ֆիլմից։ Այս շրջանում տղան մեծ հաջողություններ ուներ, իսկ այժմ 36-ամյա դերասանը թողել է իր կարիերան ու երաժշտությամբ է զբաղվում։
Dailymail-ը գրում է, որ մի քանի տարի առաջ համացանցում Մակալեյի լուսանկարները հայտնվեցին, որտեղ նա բավականին նիհար էր ու վատառողջ տեսք ուներ։ Այնուհետև սկսեցին լուրեր պտտվել, որ դերասանը մահացել է։ Այդ շրջանում Կալկինը թմրանյութերի ու ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։
Վերջերս նրան տեսել են Բրենդա Սոնգի հետ Լոս Անջելեսում հանդիպման ընթացքում։ Աղբյուրը նշում է, որ Կալկինը փոխվել ու ավելի առողջ տեսք էր ստացել։ Նա նման չէր այն տղային, ում լուսանկարները մի քանի տարի առաջ վախեցնում էին երկրպագուներին։
Թվում է, թե Կալկինը որոշել է բնական կյանքի վերադառնալ։ Երկրպագուներից շատերին հետաքրքրում է, թե արդյոք նա կրկին կսկսի ֆիլմերում նկարահանվել։