ԹԵՍՏ. 2 հարց, որոնց ճիշտ են պատասխանում միայն հանճարներն ու շիզոֆրենիկները
ՖՈՏՈBlogNews-ը գրում է.
Արտաքին տեսքից անհնար է տարբերել առողջ մարդուն շիզոֆրենիայով տառապողից։ Այդ իսկ պատճառով էլ հոգեբաններն օգտագործում են մի շարք թեստեր և մեթոդներ, որոնք օգնում են պարզել, թե ինչ է կատարվում մարդու գլխում և արդյո՞ք նա օգնության կարիք ունի։
Այս անգամ BlogNews -ը Ձեզ համար պատրաստել է 2 հարցից բաղկացած թեստ, որոնց ճիշտ պատասխանել կարողանում են միայն հանճարներն ու շիզոֆրենիկները։
Կարևոր է, որ հարցերին պատասխանեք հնարավորինս արագ և առանց երկար մտածելու։ Պարզապես ասեք այն, ինչ տեսնում եք պատկերներում և մի փորձեք պատասխանները որևէ կերպ տրամաբանել կամ հիմնավորել։ Հիմա ուշադիր նայեք պատկերներին և պատասխանեք դրանց վերաբերող հարցերին։
Դիմակն ուռած է մե՞կ կողմից, թե՞ երկու
Պատասխան՝ դիմակն ուռած է մեկ կողմից։
Դիմակը միայն մե՞կ կողմ է պտտվում, թե՞ երկու
Պատասխան՝ դիմակը պտտվում է միայն մեկ՝ աջ կողմ։
Ո՞վ եք դուք՝ հանճա՞ր, թե՞ խելագար
Եթե դուք սխալ եք պատասխանել հարցերին, ապա անհնագստանալու կարիք չկա, քանի որ դուք ամբողջովին առողջ մարդ եք։ Իսկ եթե հարցերի ճիշտ պատասխաններն ակնհայտ էին Ձեզ համար, ապա հարկավոր է մտածել հոգեբանի խորհրդատվությանը դիմելու մասին։
Բանն այն է, որ առողջ մարդու ուղեղին հատկանշական է ինքնախաբեությամբ զբաղվելը։ Այն հաշվի է առնում արհեստական ձևերը, շրջապատող շողքերը և «ուղղում է» նկարը։ Այդ իսկ պատճառով էլ մենք խաբվում ենք՝ անկախ ցանկությունից։
Շիզոֆրենիայով տառապող մարդիկ այդպիսի երևակայություն չունեն։ Նրանց ուղեղը չի կարողանում դետալների միջև կապ տեսնել, այդ իսկ պատճառով էլ արտածում է պատկերը ճիշտ այնպես, ինչպես կա։
Ինչպե՞ս տարբերակել հանճարին հոգեկան հիվանդից։ Հանճարեղության և շիզոֆրենիայի մեջև անցնում է շատ բարակ գիծ, սակայն այդ երկու հասկացությունները կարելի է տարբերակել։ Հանճարեղ մարդիկ ունեն և՛ առողջ, և՛ հիվանդ մարդու մտածելակերպ միաժամանակ։ Դա նշանակում է, որ նրանք նույնպես տեսնում են խաբկանքը, սակայն ակնթարթորեն հասկանում են, թե որտեղ են իրենց փորձում խաբել։ Եվ եթե նրանք ցանկանան, ապա իրենց ուղեղը կդադարի հավատալ խաբկանքին և ամեն բան կտեսնի այնպես, ինչպես որ է։