15 բան ինչի համար կանայք և աղջիկները չպետք է ներողություն խնդրեն
ՖՈՏՈBlogNews-ը գրում է.
Թեև արդեն 21-րդ դարն է, սակայն կանանց և աղջիկների դիսկրիմինացիան դեռևս շարունակվում է: Մենք շարունակ ստիպված ենք լինում ինչ-որ բաների համար ներողություն խնդել, բաների, որոնք իրականում իրենցից ոչ մի վատ կամ սխալ բան չեն ներկայացնում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 15 բան, ինչի համար կանայք և աղջիկները չպետք է ներողություն խնդրեն:
1. «Այն օրերի»
Սա ֆիզիլոգիական երևույթ է, և դուք մեղավոր չեք, որ ամեն ամիս մի քանի օր շարունակ ցավերից տառապում եք:
2. Կրծքի չափսի
Անկախ նրանից՝ շատ մեծ է ձեր կուրծքը, թե համարյա տափակ, դուք չպետք է ձեզ վատ զգաք կամ ներողություն խնդրեք: Երկու պարագայում էլ ոչ մի վատ կամ հանցավոր բան չկա:
3. Անկախության
Ինքնուրույն և անկախ լինելը ոչ միայն ներողություն չխնդրելու, այլև հպարտանալու առիթ է: Իսկ այն փափկասունները, որոնք ունակ չեն դրա հետ համակերպվելու կամ հաշվի նստելու, ձեզ բացարձակապես հարկավոր չեն:
4. Դիմահարդարման
Եթե դուք ձեզ ավելի լավ և ինքնավստահ եք զգում, երբ դիմահարդարված եք, ապա թքած ունեցեք բոլորի կարծիքների վրա: Ամենակարևորը ձեր ինքնազգացողությունն է:
5. Սիրած տղաների/ընկերների քանակության
Քանի՞ ընկեր եք ունեցել, ունեցե՞լ եք, թե՞ չեք ունեցել, ո՞ւմ է սա առհասարակ վերաբերում: Եթե տղամարդկանց նման հարցեր և քննադատողական ակնարկներ չեն արվում, ապա կանանց էլ չպետք է արվեն:
6. Վարքագծի
Դուք չե՞ք սիրում, երբ ձեզ անընդհատ խոսեցնում են, չե՞ք ուզում ձեր ծննդյան տոնը նշել, ձեզ մոտ նշումնե՞ր եք անում կարևոր հանդիպումների մասին և այլն: Ձեր վարքագիծը բխում է ձեր մարդ տեսակից, ուստի և պետք չէ դրա համար ներողություն խնդրել:
7. Վատ տեսքի
Դուք բնավ պարտավոր չեք ամեն օր անթերի տեսք ունենալ միայն այն պատճառով, որ իգական սեռի ներկայացուցիչ եք:
8. Կանացիության
Եվ այդ երբվանի՞ց է կանացի լինելը թերություն համարվում: Ո՞վ է ասել, որ դա արատ է: Եղեք կանացի, եթե այդպիսին եք և մի ամաչեք դրա համար:
9. Հարաբերություններն առաջին տեղում դնելու
Ձեզ համար ձեր սիրելիի հետ հարաբերություններն առաջին տեղո՞ւմ են: Հիանալի է: Ոչ ոք իրավունք չունի ձեզ մեղադրելու փափկասունության կամ թուլամորթության մեջ:
10. Երեխաների չսիրելու
Երեխաներն, իհարկե, լավն են, սակայն ոչ բոլորն են սիմպատիա առաջացնում և ոչ բոլորի մոտ են սիմպատիա առաջացնում: Եթե դուք չեք սիրում երեխաների, դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, և հարկավոր չէ դրա համար ներողություն խնդրել:
11. Ավելի շատ գումար վաստակելու
Դուք մեղավոր չեք, որ հաջողակ եք: Թող մյուսները հաղթահարեն իրենց հիմար բարդույթները:
12. Սիրով զբաղվել չցանկանալու
Դուք պարզապես չպետք է սրա համար ներողություն խնդրեք:
13. Աշխատանքն առաջին տեղում դնելու
Ոչ մի վատ բան չկա, եթե դուք կարևորում եք ձեր աշխատանքը: Դուք, վստահաբար, ձեր պատճառներն ունեք դրա համար և չպետք է ներողություն խնդրեք: Ոչ ոք իրավունք չունի ձեզ քննադատելու:
14. Շատ ուտելու
Եվ այդ ումի՞ց դուք պետք է ներողություն խնդրեք շատ ուտելու համար: Քաղցա՞ծ եք, ուտում եք, ոչ մի ամոթալի բան չկա:
15. Այնպիսին լինելու, ինչպիսին կաք
Սա ամենակարևոր և մյուսները հավաքագրող կետն է: Երբեք, երբեք մի ամաչեք ձեզնից և ներողություն մի խնդրեք, որ դուք այնպիսին եք, ինչպիսին կաք: