Հրաշալի դիմակ յուղոտ մազերի համար. դադարեցրեք մազաթափությունն ու արագացրեք մազերի աճը
ՖՈՏՈ168.am-ը գրում է.
Մազերը վերականգնող հատկության շնորհիվ վերջերս մանանեխից (горчица) պատրաստված մազերի դիմակներն ավելի ու ավելի են հայտնի դառնում: Սպիտակ մանանեխը բույս է, որից ստանում են մանանեխը: Այս բույսն ունի այնպիսի օգտակար հատկանիշներ, որոնք լավացնում են գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչն էլ լավացնում է մազերի որակը:
Սպիտակ մանանեխից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել մազաթափության կամ յուղոտ մազերի դեպքում:
Այս դիմակը հրաշալի լուծում է այն մարդկանց համար, ովքեր ունեն յուղոտ մազեր, քանի որ սպիտակ մանանեխը նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը: Օգտագործելու դեպքում մազերը քիչ յուղոտ կլինեն և երկար ժամանակ մաքուր կմնան: Դիմակը նաև արագացնում է մազերի աճը և վերականգնում դրանց փայլը:
Մի օգտագործեք այս դիմակը, եթե ալերգիկ եք:
Դիմակ 1
Բաղադրատոմսը
- 2ճ/գ աղացած սպիտակ մանանեխ
- 2 ձվի դեղնուց
- 50մլ տաք յոգուրտ՝ խառնած 1ճ/գ շաքարով
Դիմակ 2
Բաղադրատոմսը
- 2ճ/գ սպիտակ մանանեխ
- 1 ձվի դեղնուց
- 50 մլ գոլ ջուր
- 1թ/գ շաքարավազ
- 1ճ/գ ձեթ (խորհուրդ է տրվում ձիթայուղ)
Պատրաստման եղանակը երկու դիմակների համար էլ նույնն է:
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խյուսը տարածեք կեղտոտ և չոր մազերին՝ մազարմատներից մինչև ծայրերը: Եթե մազերի ծայրերը շատ չոր են՝ խուսափեք այս դիմակը ծայրերին քսելուց: Տոպրակով և սրբիչով փաթաթեք գլուխը: Դիմակը թողեք 15-60 րոպե:
Դիմակն առաջին անգամ օգտագործելիս՝ փորձեք այն մազերին թողնել առնվազն 15 րոպե: Եթե անգամ փոքր-ինչ այրոց զգաք, մի վախեցեք, այն չի վնասի ո՛չ գլխամաշկը, ո՛չ մազերը:
Տաք ջրով հեռացրեք դիմակը մազերից, այնուհետև լվացեք մազերը շամպունով, ինչպես միշտ եք անում: Դիմակն օգտագործեք 4-5 օրը մեկ անգամ՝ մեկ ամիս շարունակ: