Չինաստանում 55 տարեկանից բարձր ավելի քան 400 կին մասնակցել է բիկինիի մրցույթին (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈՉինաստանում 55 տարեկանից բարձր ավելի քան 400 կին մասնակցել է Grandbikini կոչվող բիկինիի մրցույթին՝ կրելով բիկինի: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հրապարակելով միջոցառման լուսանկարները և տեսանյութը:
Նշվում է, որ կանանց մասնակցությամբ այս մրցույթն անցկացվում է Տյանցզին քաղաքի ջրային պարկի տարածքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենամյա մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ, և կազմակերպիչների գաղափարի համաձայն՝ մասնակիցները և հանդիսատեսը պետք է առաջին հերթին դրական էմոցիաներ ստանան, այլ ոչ թե պայքարեն գլխավոր մրցանակի համար:
Հատկանշական է, որ կանայք մասնակցել են նաև պարային և ազգային չինական կոստյումների մրցույթներին: