Պակիստանում գյուղական խորհուրդը որպես պատիժ բռնաբարության է դատապարտել բռնաբարողի քրոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի բնակավայրերից մեկում ձերբակալվել է մոտ 20 մարդ, որոնք 16-ամյա աղջկան բռնաբարելու հրաման են տվել, հայտնում է պակիստանյան dawn.com-ը:
«Տասներկուամյա դեռահասին բռնաբարելու համար գյուղական խորհուրդը որոշել է որպես պատիժ բռնաբարել բռնաբարողի 16-ամյա քրոջը»,-լրատվամիջոցներին պատմել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հուլիսի սկզբին ոստիկանություն է դիմել բռնաբարված 12-ամյա աղջկա եղբայրը՝ խնդրելով կանգնել ընտանիքի կողքին:
Գյուղական խորհուրդը որոշել է որպես պատիժ բռնաբարման դատապարտել բռնաբարողի քրոջը, և հենց սեռական բռնության զոհ դարձած 12-ամյա աղջկա եղբայրն էլ բռնաբարել է «դատապարտվածին»՝ ծնողների ու գյուղական խորհրդի տղամարդկանց աչքի առաջ: