Գրկախառնությունների 9 տեսակ և ինչ են դրանք պատմում ձեր հարաբերությունների մասին
ՖՈՏՈBlogNews.am/Տղամարդկանց հաճախ դժվար է լինում իրենց զգացմունքներն արտահայտել բառերով, և այդպիսի պահերին օգնության է գալիս մարմնի լեզուն:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում գրկախառնությունների 9 տեսակ և ինչ են դրանք պատմում ձեր հարաբերությունների մասին:
1. Գրկախառնություն մեջքի կողմից
Մեջքի կողմից գրկախառնությունը մատնանշում է, որ տղամարդը ցանկանում է պաշտպանել ձեզ ամեն տեսակի վտանգներից, այդ թվում և չի վախենում իր վրա պատասխանատվություն և պարտավորություններ վերցնել: Նա իսկական ասպետ է, նրա կողքին դուք ձեզ ապահով կզգաք:
2. Գրկելով իրանը
Եթե անգամ տղամարդը դեռ չի ասել ձեզ իր զգացմունքների մասին, սակայն ամեն բան առանց այն էլ պարզ է. նա խենթանում է ձեզ համար: Նա ցանկանում է ձեզ հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել, սակայն զգուշացեք նրա տարվածությունը կորող է նույնքան արագ մարել, որքան առաջացել էր:
3. Մեջքին թփթփացնելով գրկել
Նմանատիպ գրկախառնություններն ավելի շատ ասոցացվում են ընկերականների հետ, քան սիրայինների: Եթե դուք պարզապես ընկերներ եք, ապա ավելիի մասին հույսեր մի փայփայեք, նա ձեզ կլսի, կփորձի օգնել, սակայն զուտ որպես ընկեր:
4. Գրկախառնություն և հայացք ուղիղ աչքերի մեջ
Եթե նա նրբորեն գրկում է ձեզ, ապա անթարթ նայում ձեր աչքերին՝ վստահ եղեք, որ սա իրական սեր է: Ձեր միջև ամուր կապ կա, դուք շատ կարոր եք նրա համար, նա հոգ է տանում ձեր և ձեր հարաբերությունների մասին:
5. Գրկախառնություն «Լոնդոնյան կամուրջ»
Ձեր միջև պիոներական հեռավորություն է, իսկ գրկախառնությունը անփույթ է, ասես զուտ քաղաքավարությունից դրդված: Այնպիսի տպավորություն է, որ դուք իրար տանել չեք կարողանում: Եթե այդպես է, ապա կարող եք սահմանափակվել գլխով անելով:
6. Երկար գրկախառնություն
Նմանատիպ գրկախառնոությունները երևի թե ծանոթ են բոլորին: Այսպիսով մենք ցույց ենք տալիս մեր աջակցությունը, փորձում մեղմել դիմացինի վիշտը, ցույց տալ, որ միշտ նրա կողքին ենք և պատրաստ ենք օգնել:
7. Մեկ ձեռքով գրկել
Եթե տղան նման կերպ է գրկում աղջկան, ապա այսպիսով նա ասես առնում է նրան իր թևի տակ, ցույց տալով, որ պատրաստ է նրան պաշտպանել: Իսկ եթե նման կերպ աղջիկն է գրկում տղային, ապա ամենայն հավանականությամբ նա զուտ ընկերաբար է նրան մոտենում և ոչ մի սիրային զարգացումների հույս ունենալ հարկավոր չէ:
8. Ձեռքերին ազտություններ տալով գրկախառնություն
Այս տղամարդը բուռն բնավորություն ունի և ցանկանում է ձեր հարաբերությունները նոր աստիճանի վրա բարձրացնել: Այս կերպ նա ցանկանում է հնարավորինս արագ ցույց տալ, որ այս կինը միմիայն իրենն է: Եթե ձեր հարաբերությունները նոր են սկսվել, իսկ նա արդեն ձեռքերին ազատություն է տալիս, ապա լուրջ բան սպասել հարկավոր չէ, սա պարզապես կիրք է: Սակայն եթե դուք արդեն վաղուց եք միասին, անհանգստանալու կարիք չկա, ավելին՝ սա լավ նշան է, նշանակում է, որ ձեր հարաբերությունների կիրքը չի մարել:
9. Ամուր գրկախառնություն
Եթե տղամարդը ամուր-ամուր գրկում է ձեզ՝ մեջքը թեթևակի շոյելով, ապա դուք երջանիկ հաջողակ եք, նա ձեզ շատ է սիրում և փայփայում: Նա շատ անկեղծ է և ցանկանում է ամուր ընտանիք կազմել: Նա հիանալի ամուսին կլինի ձեզ համար: