Լիլիթ Կարապետյանը` 27–ամյակի և սպասվող անակնկալների մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Տարբեր նախագծերից, տեսահոլովակներից հայտնի դերասանուհի Լիլիթ Կարապետյանն այսօր տոնում է 27–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Լիլիթը նշեց, որ տարեդարձի անակնկալները սկսել է ստանալ դեռևս կեսգիշերից։ Նրան առաջինը շնորհավորել է իր ընկերուհին։
«Ընկերուհիս ստյուարդեսա է աշխատում և այսօր ամբողջ օրը թռիչքի մեջ էր։ Դրա համար նա ինձ մեկուկես ժամ շուտ է շնորհավորել։ Չնայած` ասում են շուտ չի կարելի ծնունդը շնորհավորել, բայց ինքն ասաց` արի քեզ Հնդկաստանի ժամով շնորհավորեմ։ Հետո կեսգիշերին ծաղկեփնջեր ստացա ընկերներիս կողմից։ Իսկ արդեն առավոտյան շտապում եմ գործնական հանդիպման»,– ասաց Լիլիթը։
Դերասանուհու խոսքով` ինքը ոչինչ չի պլանավորել ։ «Ամեն ինչ թողել եմ ընկերներիս հայեցողությանը։ Ինչպես նրանք կցանկանան, այդպես էլ կանենք։ Առհասարակ չեմ սիրում ծնունդս նշել։ Եթե նշում եմ, ապա պետք է շատ մեծ խնջույք կազմակերպեմ։ Ես նախատեսել էի երկրից դուրս գնալ, բայց չստացվեց։ Կարծում եմ, քաղաքից դուրս մի տեղ ընկերներով կնշենք»,– հավելեց նա։
Շարունակությունն՝ այստեղ.