«Մի տխրեք տղամարդկանց պատճառով եւ կենտրոնացեք ձեզ վրա». Շպռոտի բարեկազմության գաղտնիքը եւ խորհուրդը՝ կանանց
ՖՈՏՈStyle.News.am-ը գրում է.
«Հմայքի գաղտնիքներ» խորագրի շրջանակներում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Շպռոտի՝ Անի Թովմասյանի հետ, որը երկրպագուներին գրավում է ոչ միայն օրիգինալ երգացանկով եւ համարձակ կերպարով, այլեւ գեղեցիկ կառուցվածքով: Իսկ թե ինչպես է պահպանում կազմվածքը, երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:
«Առավոտյան սուրճ եմ խմում, բայց նախքան դա՝ սառը ջուր եմ խմում: Ժամը 11:00-ին նոր նախաճաշում եմ: Քիչ եմ ուտում՝ օրվա մեջ երկու անգամ: Հայաստանից հետս ավելուկ եմ բերել, տապակել եմ եւ սոխով պատրաստել: Միգուցե, ցերեկվա ժամին դա ուտեմ: Ռեստորանային համալիրում, որտեղ ես եմ աշխատում, շաբաթը 3 օր ընթրում ենք երեկոյան ժամը 22:00-ին: Սակայն, առհասարակ, ուշ ժամերին քիչ եմ ուտում: Երեկոյան սիրում եմ թեյ խմել»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ հատուկ սննդակարգի չի հետեւում.
Շարունակությունն՝ այստեղ.