Վիգեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը: